ԵԱՏՄ-ից արդեն կարելի է ալկոհոլ ու ծխախոտ արտահանել
ԵԱՏՄ տարածքից անձնական օգտագործման համար ալկոհոլ և ծխախոտ արտահանելու սահմանափակումները հունիսի 30-ից վերացվել են: Այս մասին հաղորդում է forbes.kz-ն:
«Այս տարվա հունիսի 30-ից դուրս են գալիս Մաքսային միության տարածքից անձնական օգտագործման նպատակներով էթիլ սպիրտի, ալկոհոլային խմիչքների, գարեջրի, ինչպես նաև ծխախոտի և ծխախոտային արտադրանքի ներմուծման ու արտահանման սահմանափակումները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ներկայում Մաքսային միության տարածքից ավելի քան 5 լիտր ալկոհոլային արտադրանքի դուրսբերման դեպքում այն չի ընդունվում որպես անձնական օգտագործման ապրանք, և դրա տեղափոխումը կարգավորվում է առևտրաշրջանառության համար նախատեսված կանոններով: Ծխախոտի դեպքում սահմանափակում էր դրված մինչև 200 ծխախոտ կամ 50 սիգար կամ, ընդհանուր առմամբ, ոչ ավելի, քան 250 գրամ ծխախոտային արտադրանք: Այս սահմանափակումները գործում էին թե՛ ներմուծման, թե՛ արտահանման դեպքում:
Այժմ այդ սահմանափակումները գործում են միայն ներմուծման դեպքում: 18 տարին լրացած 1 անձը կարող է մինչև 3 լիտր ալկոհոլ ներմուծել առանց մաքսատուրքի:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է