ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված մի շարք նախագծեր
ԱԺ-ն արտահերթ նիստում միաձայն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված մի շարք նախագծեր:
Նշենք, որ նիստը վարում էր ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, ով հայտնեց, որ կառավարությունից նամակ է ստացվել, որով առաջարկվում է՝ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ չքննարկել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցը:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ԱԺ-ն ընդունեց 102 կողմ ձայներով:
«Քաղաքացիական դատավարության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը ևս ընդունվեց 102 կողմ ձայնով: ԱԺ-ն 102 կողմ ձայնով ընդունեց նաև «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծերը:
«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծն էլ ԱԺ-ն ընդունեց 99 կողմ ձայնով:
Նշենք, որ ժամը 12:00-ին ԱԺ-ն հրավիրել է ևս մեկ արտահերթ նիստ: Օրակարգում մեկ հարց է՝ ԲԴԽ անդամի ընտրություն:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է