Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Բիզնեսի կեսը ցույց տվեց, որ իրենք համարյա աղքատ են․ տնտեսագետ

168․am-ը գրում է․ «Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է մայիս ամսվա ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ օպերատիվ ամփոփմամբ ստացված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Համաձայն ՀՀ ԱՎԿ-ի կողմից ներկայացված տվյալների՝ 2019թ. հունվար-մայիս ժամանակային միջակայքում նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի նկատմամբ՝

տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.3%-ով

արդյունաբերությունն աճել է 10.2%-ով

շինարարությունն աճել է 2%-ով

ներքին առևտրի շրջանառությունն աճել է 4.9%-ով

ծառայությունների ծավալն աճել է 14.8%-ով

արտահանումն աճել է 11.7%-ով

ներմուծումը նվազել է 10.5%-ով

168.am-ը Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանից ճշտեց՝ արդյո՞ք այս թվերն իսկապես արտացոլում են ներկա տնտեսական իրավիճակը, և հասարակությունն իր վրա կարո՞ղ է զգալ այս աճը:

Տնտեսագետը նկատեց, որ հասարակությունը դեռ կարող է և չզգալ, որովհետև նախորդ ժամանակներում էլ եղել են աճեր, որոնք հասարակությունը չի զգացել:

«Իսկ ե՞րբ կզգա» մեր հարցին ի պատասխան՝ նշեց. «Հայաստանում էսպիսի մի հետաքրքիր իրավիճակ կա. մենք ունենք շատ աղքատ բիզնեսներ: Պատկերացրեք՝ մենք վերջերս 238 փոքր ու միջին ձեռնարկություններում հարցումներ ենք կատարել և մի շատ հետաքրքիր պատկեր ենք ստացել: Հարցերից մեկը հետևյալն էր՝ «Դուք կարողանո՞ւմ եք ամսական վաստակել այնքան գումար, որ գնեք միայն ուտելիք», «հագուստ և ուտելիք», երրորդ հարցը՝ «որոշակի թանկարժեք ապրանքներ՝ սառնարան, լվացքի մեքենա, ավտոմեքենա», չորրորդը՝ ավելի թանկ բաներ՝ «տուն» և այլն: 49 տոկոսը պատասխանել էր, որ իր վաստակած գումարը հերիքում է միայն «ուտելիքի և հագուստի համար», այսինքն՝ բիզնեսի կեսը ցույց տվեց, որ իրենք համարյա աղքատ են:

Բիզնես կատեգորիա ասելով՝ հասկանում ենք փող, եկամտաբերություն, բայց ինքն աղքատ բիզնեսի վիճակում է, իսկ դրանք շատ մեծ դերակատարություն ունեն տնտեսության զբաղվածության մեջ:

Երկրորդ խնդիրը. մենք ունենք բարձր աղքատություն, գործազրկություն, այսինքն՝ մեզ մոտ շատ դատարկված է մեր բյուջեն, մեր զամբյուղը, և այսպիսի աճերը՝ ընդամենը մի եռամսյակի, կիսամյակի, թեկուզ այդ ժամանակահատվածը համեմատած անցյալ տարված նույն ժամանակահատվածի հետ, էդ տոկոսները թվային առումով շատ փոքր են, և դրանք երբեք չեն կարող այս ամբողջ բացը լրացնել:

Պետք է շատ ինտենսիվ տնտեսական աճ գնա, ընդ որում՝ իրական աճը պետք է լինի 7-8 տոկոս շարունակաբար, ոչ թե մի ամիս կամ մի եռամսյակ, այլ առնվազն երկու-երեք տարի: Իսկ առհասարակ, աճի մասով ես ողջունում եմ, որովհետև մենք հիմա գալիս ենք արդեն հավասարակշռության վիճակի:

Անցյալ տարի թավշյա հեղափոխությունից հետո որոշակի պրոցեսներ եղան, որոնք կարող էին բիզնեսի տեմպերը դանդաղեցնել, մենք ունեցանք նաև Վերին Լարսի փակումներ այս տարի, իսկ հիմա, քանի որ եղանակները լավացել են, երկիրը եկել է ավելի հանդարտ, հավասարակշռված վիճակի՝ տրամադրությունների առումով, բիզնեսի առումով խոչընդոտներ չկան, հիմնականում հավասար վերաբերմունք կա, ռեֆորմներ թեկուզ քիչ են արվում, կամ չեն արվում, բայց բիզնեսն իներցիայով իր աշխատանքները կատարում է, դրա համար թվերը համարում եմ ճշմարտանման, բայց ժողովրդի տեսանկյունից՝ երկու-երեք տարի բարձր տեմպով պիտի գնանք, որ այդ տարբերությունը նկատենք»: