Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Այս փոփոխությունն անընդունելի է. Շուշան Դոյդոյանը` ԶԼՄ օրենքի նախագծի մասին

Արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում՝ այդ թվում նաև ԶԼՄ մասին օրենքում, փոփոխությունների և լրացումների փաթեթ՝ նշելով, որ նախագծերի ընդունմամբ զանգվածային լրատվության միջոցներին անվճար տեղեկատվություն կտրամադրվի իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից։ Փաթեթը նախատեսում է նաեւ ԶԼՄ-ների պետական հաշվառում։ Այս նախաձեռնության, դրա հնարավոր ռիսկերի շուրջ NEWS.am-ը զրուցել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի հետ:

Ինչպե՞ս եք գնահատում փոփոխությունների այս փաթեթը՝ հատկապես հաշվի առնելով, որ առաջարկվում է նաեւ ձեւավորել ԶԼՄ-ների պետական հաշվառման համակարգ։

Այս փոփոխությունը, որն առաջարկում է արդարադատության նախարարությունը ընդհանրապես անընդունելի է ինձ համար՝ որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցչի եւ ոլորտի մասնագետի: Առաջինը` նախ մի շարք միջազգային կազմակերպություններ` ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, որը նաեւ հատուկ մանդատ ունի արտահայտվելու ազատության ոլորտում, հայտարարել են, որ հատուկ ռեգիստրացիայի պահանջները, որոնք դրվում են տպագիր կամ այլ լրատվամիջոցների վրա, անհրաժեշտ չեն եւ կարող են չարաշահվել իշխանությունների կողմից, հետեւաբար եւ պետք է դրանցից խուսափել:

Այս փոփոխություններն, ըստ էության, ճիշտ է՝ հաշվառում է գրված, բայց դրանք հենց գրանցման պահանջներ են տպագիր մամուլի եւ այլ լրատվամիջոցների համար, որը բազմաթիվ պրոբլեմների առաջ է կանգնեցնելու լրատվամիջոցներին: Այսինքն` անընդհատ ասում ենք, որ ԶԼՄ-ների մասին օրենքը համապարփակ փոփոփոխությունների եւ բարեփոխման կարիք ունի, բազմաթիվ առաջնահերթություններ ունի ոլորտը, որոնք պահանջում են լուծում։ Հիմա Արդարադատության նախարարությունը գնում է ինչ-որ միկրոմակարդակում փոքր, կոսմետիկ փոփոխություն առաջարկելու ճանապարհով, որն իր հերթին ավելի է խճճելու եւ բարդացնելու լրատվամիջոցների վիճակը:

Նմանօրինակ հաշվառման մեխանիզմ գործում էր 90-ականներին, բայց որն արդեն ոչ անհրաժեշտ համարվեց արդեն 2003-ին ընդունված եւ 2004-ին ուժի մեջ մտած Զանգվածային լրատվության մասին օրենքով, եւ հասկացանք դեռ 20 տարի առաջ, որ դա արդեն ժամանակավրեպ լուծում է եւ անհարկի խնդիրներ է առաջացնում լրատվամիջոցների համար, եւ հրաժարվեցինք դրանից։ Ինչո՞ւ պետք է 90-ականներին գոյություն ունեցող եւ ոչ այնքան հաջողությամբ կիրառված մեխանիզմները հիմա նորից մենք սկսենք քննարկել, մի բան, որ օրակարգից արդեն վաղուց դուրս է եկել: Ճիշտ կլինի, որ առաջ նայենք, եւ ոչ թե հետ:

Որքանո՞վ է հիմնավոր նախարարության պարզաբանումը, որ այս փոփոխությունը նախաձեռնվել է՝ տվյալների բազան լրատվամիջոցների համար անվճար դարձնելու համար:

Կարեւոր մեխն այս փոփոխությունների այն է, որ հնարավորություն է տալու լրատվամիջոցներին անվճար մուտք ունենալ պետռեգիստրի բազա։ Ես սա նույնպես խնդրահարույց եմ համարում եւ այդ մասին գրավոր կարծիք եմ ներկայացրել արդարադատության նախարարություն` նշելով հետեւյալը` Պետռեգիստրում առկա այն տեղեկությունները, որոնք ցանկանում են բացել լրատվամիջոցների համար, բաց տվյալներ են, գաղտնիք չեն պարունակում, հետեւաբար որեւէ անհրաժեշտություն չկա հանրության որեւէ խմբի համար ատոնություն անել, պետք է բաց լինի յուրաքանչյուրի համար, որովհետեւ եթե այն գաղտնիք չէ, ապա պետության ձեռքում առկա տեղեկատվությունը պետք է բաց, անվճար լինի հասարակության յուրաքանչյուր անդամի համար, պետությունը չպետք է վաճառի տեղեկատվությունը հասարակության անդամներին։ Այսինքն փոխանակ խնդիրը մենք այսպես կոնցեպտուալ, ամբողջական դիտարկելու՝ փորձում ենք լուծել հասարակության մի փոքր խմբի համար՝ հաշվի առնելով, այո, վերջիններիս կարեւոր առաքելությունը, պլյուս մի հատ էլ նոր գլխացավանք առաջացնելով լրատվամիջոցների համար:

Ես հասկանում եմ, որ խնդիր կա պահելու պետռեգիստրի համակարգը, բայց մենք արդեն՝ որպես հարկատուներ, դրա համար վճարել ենք մեր հարկերի միջոցով, հետեւաբար պետբյուջեն ամբողջությամբ իր վրա պետք է վերցնի պետռեսգիստրի համակարգի ծախսերը փակելը կամ ծախսերը փոխահատուցելը եւ ոչ թե ես որպես հարկատու ստիպված լինեմ 2 անգամ վճարել դրա համար, մեկ՝ որպես հարկատու, երկրորդ` որպես պետտուրք բաց տեղեկատվություն ստանալու համար: Եթե այդ տեղեկատվությունը գաղտնիք է պարունակում, այն չի կարող բացվել հասարակության որեւէ անդամի համար, իսկ եթե գաղտնիք չի պարունակում, հետեւաբար արգելվում է դրա վաճառքը հասարկությանը, որովհետեւ տեղեկատվության տերը հասարկությունն է, եւ ոչ թե պետությունը:

Արդյո՞ք այս փոփոխություններով փորձ է արվում լուծել նաեւ լրատվամիջոցների իրական սեփականատերերին բացահայտելու խնդիրը:

Ոչ, ընդհանրապես դա կապ չունի, հիմնավորման մեջ այդ մասին խոսք չկա:

Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում