Հերթական ողբերգական վթարը. մահացել են 21, 22 եւ 24 տարեկան երիտասարդներ
ԱԻՆ «911» ծառայությանը hունիսի 30-ին, ժամը 03:49-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ-ի հին հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան զոհեր. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 40-րդ կմ-ին բախվել են «BMW X5» մակնիշի (վարորդ՝ Հ.Հ., ծնված 1954 թ.) և «Volkswagen Golg 5» մակնիշի (վարորդ՝ Դ.Մ., ծնված 1990 թ.) ավտոմեքենաները:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, Դ.Մ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ: Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:
Փրկարարները «BMW X5» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Հ.Հ.-ին, ուղևորներ՝ Ն. Հ.-ին (2010 թ.), Ա. Ս.-ին (2008 թ.) և Ա.Մ.-ին (1954 թ.), ովքեր հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ տեղափոխվել Երևան քաղաքի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
«Volkswagen Golg5» մակնիշի ավտոմեքենայից փրկարարները դուրս են բերել Վ.Վ.-ի (1995 թ.) և 2 ուղևորի (Գ.Ն., 1998 թ. և Կ.Հ., 1997 թ.) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Փրկարարները ավտոմեքենաները մոտեցրել են ավտոքարշակին և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Քրիստիան Ռոմերոն պահանջում է տարեկան 8 միլիոն եվրո աշխատավարձ
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից