Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանի նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու որևէ հիմք չեմ տեսնում. Ռուստամ Բադասյան
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ են դատական օրենսգրքով սահմանված առիթներ. այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նորանշանակ նախարար Ռուստամ Բադասյանը՝ ի պատասխանելով հարցի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանը, որն անսպասելիորեն հեռացավ խորհրդակցական սենյակ, այն դեպքում, երբ Քոչարյանի պաշտպանները որևէ դիրքորոշում չէին հայտնել ներկայացված բողոքների վերաբերյալ, հնարավո՞ր է արդարադատության նախարարը քննարկի նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու հարց:
«Ձեր նկարագրած իրավիճակում, ես որևէ հիմք չեմ տեսնում կարգապահական վարույթ սկսելու»,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ պաշտպաններից որևէ մեկը դիրքորոշում չէր հայտնել, դա իր համար հիմք չէ՞, Բադասյանը պատասխանեց. «Դուք հիմա անուղղակիորեն ինձ փորձում եք ներքաշել, որ ես փորձեմ մեկնաբանել դատավորի վարքագիծը ճիշտ էր, թե սխալ: Նույնիսկ կարգապահական վարույթը հարուցելու որոշման մեջ ես նման եզրահանգումներ չեմ կարող անել ուղղակիորեն: Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել»:
Հիշեցնենք, որ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դատական նիստի ժամանակ թույլ չտվեց, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը դիրքորոշում հայտնի դատախազության և տուժող կողմի ներկայացրած բողոքների վերաբերյալ, հեռացել էր խորհրդակցական սենյակ և որոշում կայացրեց բեկանել առաջին ատյանի դատարանի որոշումը և կալանավորել Քոչարյանին:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը