Երեք բնակարան, ահռելի դրամական միջոցներ. դատավորի և նրա կնոջ կարողության գաղտնիքը
Politik.am-ը ուսումնասիրել է դատավոր Արմեն Դանիելյանին և նրա հետ փոխկապակցված անձանց եկամուտներն ու ուենցվածքը և հետաքրքիր մանրամասներ ստացել:
Սկսենք անշարժ գույքից: Արմեն Դանիելյանի հետ կան փախկապակցված և չհայտարարագրված 3 բնակարաններ. Ռուբինյանց 28, որտեղ հաշվառված է դատավորը, Արշակունյաց 1-ին նրբանցք 14 , որտեղ հաշվառված են կինը և երեխաները, և Բրյուսովի փողոցի վրա շուրջ 150.000 դոլարանոց բնակարան, որտեղ նա փաստացի բնակվում է ընտանիքի հետ:
Հաջորդիվ՝ դատավորի շարժական գույքը: Դանիելյանը վարում է թանկարժեք «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որը գրանցված է կնոջ քեռու տղայի անունով, սակայն աշխատանքի գնում է այլ ավտոմեքենաներով:
Անդրադառնանք դատավորի դրամական միջոցներին: Դանիելյանը 2011 թվականից առ այսօր ունի 22.000 դոլար, որը երբեք չի օգտագործել, նույն թվականի դրությամբ ունեցել է նաև մոտ 8 միլիոն դրամ, որը հայտարարագրում չի հիմնավորվել, թե ինչպես է գոյացել:
Դատավորի կինը, ով, ի դեպ, բավական բարձր պաշտոն է զբաղեցնում ՊԵԿ-ում, 2011 թվականի դրությամբ ունեցել է 3.5 միլիոն դրամ և 33.000 դոլար: 2018 թվականին այն դարձել է 8 միլիոն դրամ և 33.000 դոլար, որտեղ հաստատ աշխտավարձերը ներառված չեն, ինչպես և ամուսնու դեպքում:
2017 թվականին դատավոր Դանիելյանը ստացել է 9 միլիոն դրամի նվեր և 7 միլիոն փոխառություն: 2018 թվականի դրությամբ նա ունի 22 հազար դոլար և 12 միլիոն դրամ, որոնք ոչ մի տարվա հայտարարագրերով չեն հիմնավորվում:
Փաստորեն՝ դատավորի և կնոջ ունեցվածքը ոչ մի հայտարարգրում չի հիմնավորվում և շատ դեպքերում չկա: Իսկ բնակարանի և մեքենայի ձեռքբերման համար ծախաված շուրջ 180.000 դոլարի ծագումը անհայտ է:
Դատավորների վեթինգը դատավոր Դանիելյանին պետք է մտահոգվելու տեղիք տա, քանի որ նա ունի ահռելի կաողություն, որի կուտակման օրինականության մասին չկան արժանահավատ փաստեր: Մյուս կողմից՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին անգամ օրենքի շրջանցմամբ կալանք տալը ամենայն հավանականությամբ կապահովի նրա անվտանգությունը, և վեթինգը կշրջանցի նրան:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը