Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վերջնական որոշում Ջեյ Դի Վենսը կարող է կայացնել միայն նոր տարվա մեկնարկից հետո Հրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում խախտումներ են արձանագրվել Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անում Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամ Հայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններ Դավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետ Մենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշման ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект» ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը Հրազդանի համայնքային ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ) Ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններով

Վերջնական որոշում Ջեյ Դի Վենսը կարող է կայացնել միայն նոր տարվա մեկնարկից հետոՀրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում խախտումներ են արձանագրվել Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անումԲնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամՀայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններԴավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետՄենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշմանՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունիՆեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումըՀրազդանի համայնքային ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ)Ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններովԿապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխԹանգարանները՝ հանուն կայուն զարգացմանՄինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխություններըՍահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունիՄրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համարԱպօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններըԱպարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներՀարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցըՄեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. ԱվինյանԴուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափովԻրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՍա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էրՀայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում էԳազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունենԵրևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքըԱրքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներինԾեծկռտուք Հանրայինի եթերում (տեսանյութ)ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. ԼայենՉհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն
Մամուլ

Անլր­ջու­թյուն և պե­տա­կան մտա­ծե­լա­կեր­պի բա­ցա­կա­յու­թյուն. Գ. Համբարյանը՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության գործողությունների մասին

«Փաստ» թերթը գրում է.

«Ավելի քան մեկ տարի ներքաղաքական թոհ ու բոհի մեջ ենք, սևեռված ենք ներքին խնդիրների վրա, մինչդեռ արտաքին քաղաքականության ոլորտը բարձիթողի վիճակում է: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, ում հետ զրուցել ենք Հայաստանի իշխանությունների կողմից վարվող արտաքին քաղաքականության, ինչպես նաև ԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության ձայնը վերականգնելու քվեարկության մասին, որին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատվիրակներից Հովհաննես Իգիթյանը չէր մասնակցել, իսկ Ռուբեն Ռուբինյանը դեմ էր քվեարկել:

«Այդ քվեարկությամբ կարող ենք արձանագրել հետևյալ փաստերը. անպատասխանատվություն, անլրջություն, անտրամաբանություն և պետական մտածելակերպի բացակայություն: Իսկ այդ ամենից հետո Ռուբեն Ռուբինյանը ներկայացրեց պատճառաբանություններ, լուսանկարներ հրապարակեց, ինչն արդեն ծիծաղելի է: Պատվիրակության երկրորդ ներկայացուցիչը՝ Հովհաննես Իգիթյանը, ընդհանրապես արհամարհել է քվեարկությունը, իսկ ընդդիմության ներկայացուցիչները կողմ էին քվեարկել:


Խնդիրը հետևյալն է. իշխանության ներկայացուցիչները կոնկրետ առաջնորդվում են իրենց անձնական և թիմային շահերով, այստեղ պետական շահի մասին խոսք լինել չի կարող: Այս ամենը կյանքի կոչելով՝ փորձում են թոզ փչել մարդկանց աչքերին, ցույց տալ, որ իրականում այդպես չի եղել, բայց, ինչպես ասում են ռուսները, «Москва слезам не верит»: Սա առաջին դեպքը չէ, երբ իշխանության ներկայացուցիչների կողմից մանկամիտ պատճառաբանություններ են հնչում, ինչպիսին, օրինակ, «միամիտ տեղը հեռախոսը գողանալու» դեպքն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Նա այս ամենը «հեռախոսս էին գողացել» տրամաբանության մեջ է դիտարկում ու հռետորական հարց է տալիս. «Չեմ հասկանում՝ հիմա արտաքին քաղաքականության առումով մենք ո՞ր ուղղությամբ ենք գնում: Կոնկրետ վերոնշյալ քվեարկությամբ մեզ ո՛չ Արևմուտքը, ո՛չ էլ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը շնորհակալություն չեն ասելու:

Ռուսաստանի համար սա վիրավորանք է լինելու, իսկ Արևմուտքի համար այս քվեարկությունը ոչ մի արժեք չունի, որովհետև Արևմուտքը ոչ թե խոսքերին, այլ գործերին է հավատում: Բացի այդ, Արևմուտքն ինքն էր կողմ, որ Ռուսաստանն իր ձայնը վերականգնի ԵԽԽՎ-ում: Արևմտաեվրոպական երկրները մինչ քվեարկությունը բավականին մեծ լոբբիստական աշխատանք են տարել՝ հօգուտ Ռուսաստանի: Եվ այս առումով ինձ համար շատ զարմանալի էր, որ Հայաստանի պատվիրակության երկու ներկայացուցիչներն իրենց քայլերով մեծ խնդիրներ են ստեղծում մեր պետության համար:

Այս ամենը ցուցիչն է նրա, որ, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, Հայաստանի իշխանությունները կա՛մ բացարձակ չեն վերահսկում արտաքին քաղաքականությունը, կա՛մ նման քայլերը միտումնավոր են արվում: Այդուհանդերձ, պետք է նշեմ, որ նման գործելաոճով նրանք շատ երկար չեն կարող առաջնորդվել»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: