Զոհրաբ Մնացականյանը ԵՄ հատուկ ներկայացուցչին ներկայացրել է Մամեդյարովի հետ խորհրդակցությունների մանրամասները
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ հունիսի 26-ին, ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Նախարար Մնացականյանը բարձր է գնահատել ԵՄ հատուկ ներկայացուցչի պարբերական այցելությունները և նմանօրինակ հանդիպումների անցկացումը՝ տարածաշրջանային խնդիրների և ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում հարցերի քննարկման համար:
Զոհրաբ Մնացականյանը զրուցակցին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները, ԵԱՀԿ Մինսկ խմբի համանխագահների հովանու ներքո Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների մանրամասները: Անդրադառնալով հանդիպմանը նախորդող շրջանում Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով իրադրության լարմանը՝ նախարար Մնացականյանն ընդգծել է նման զարգացումների բացասական ազդեցությունը խաղաղ կարգավորման գործընթացի վրա:
Խաղաղ գործընթացի առաջմղման գործում ՀՀ ԱԳ կարևորել է խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորումը և այս շրջանակներում հրադադարի ռեժիմի ամրապնդումը, ռիսկերի նվազեցման միջոցառումների իրականացումը և ռազմատենչ հռետորաբանության բացառումը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը