Հնդկաստանի 2 քաղաքացիներ ծեծել են իրար. նրանցից մեկը կտրել է մյուսի ականջը
Հայաստանում բնակվող, Հնդկաստանի քաղաքացի 30-ամյա Պարամի Հ.-ն Փարաքար գյուղից Վաղարշապատի հիվանդանոց է տեղափոխվել մարմնական վնասվածքներով։ Վաղարշապատի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ քաղաքացին ունեցել է կրծքավանդակի սալջարդ, հետին մակերեսի քերծվածքներ, դեմքի ձախ կեսի սալջարդ, փակ գլխուղեղի սալջարդ։ Հիվանդի խոսքով` իրեն ծեծել են անհայտ անձինք։ Վաղարշապատի հիվանդանոցից նրան ուղարկել են Երեւան՝ ՀՏ (համակարգչային տոմոգրաֆիա) հետազոտության։
Ավելի վաղ armeniasputnik.am-ը հայտնել էր, որ հիվանդանոց եկած Էջմիածնի ոստիկանները շտապել են նրա բնակության հասցե՝ գյուղում գտնվող հանրակացարան, որտեղ Հնդկաստանի եւս մեկ քաղաքացու են հայտնաբերել. 24-ամյա տղայի ականջներից մեկը կիսով չափ կտրված է եղել։ Ըստ հանրակացարանում շրջանառվող տեղեկությունների՝ հիվանդանոց տեղափոխված տղամարդն ու համերկրացի երիտասարդը վիճել են իրար հետ ու ծեծել իրար։ Այդ ընթացքում էլ մեկը դանակով կտրել է մյուսի ականջի մի մասը։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը