«Քանաքեռ-Զեյթունի օպերն իմ գլխին սարքել ա». 36-ամյա տղամարդը ինքնավնասում է կատարել Դավիթաշենի կամրջի վրա
Արդեն 1 ժամից ավելի է՝ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հոգեբանական կենտրոնի հոգեբանները, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հրահանգիչ Արթուր Վելյանի գլխավորությամբ Դավիթաշենի կամրջի վրա բանակցություններ են վարում 36-ամյա Արթուր Սմբատյանի հետ, որպեսզի վերջինս չշարունակի ինքնավնասում անել, տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ըստ կայքի՝ Ա. Սմբատյանին թե՛ փրկարարները, թե՛ հոգեբան փրկարարը, և թե՛ ժամանած ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը բաժանմունքի պետի գլխավորությամբ չէին կարողանում համոզել, որպեսզի նա համաձայնի դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հետ մեկնել հիվանդանոց։ Նա պահանջում էր, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն իմանան, որ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերլիազորը «իր գլխին սարքել է»։
«Իմ գլխին քրեականի օպերը սարքել ա, ինձ ասում ա՝ արի, ընդունի չեղած բանը, լավ կլինի։ Իսկ ես ինչի՞ համար ընդունեմ մի հանցանք, որը չեմ կատարել։ Օպերն ինձ ասում ա՝ դու ընդունի, ոստիկանապետն ինձ պարգևավճար կտա, ես էդ գումարի կեսը կտամ, մուծում կանես, սաղ OK կլինի։ Բա վարչապետն ասում էր՝ իրավիճակ է փոխվել, էլ մարդկանց գլխին չեն սարքում, է՞ս ա իրավիճակ փոխվելը; Եթե առաջ կանգնում, ասում էին՝ էս քոնն ա, վեկալ վրեդ, գնա, հիմա էդպես չի. բռնում, ասֆալտին պառկացնում են ու ասում են՝ պտի վերցնես։ «Պտի»-ով երկիր չի դառնում»,-ասել է նա։


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը