Սկանդալի հետքերով. Փաշինյանն աշխատանքից ազատել է Արագածոտնի փոխմարզպետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Անահիտ Սարգսյանն ազատվել է Արագածոտնի փոխմարզպետի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝
Անահիտ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
Նշենք, որ ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը իր մոտ տեղի ունեցած եւ ընդհատված խորհրդակցության ժամանակ դիմելով փոխմարզպետ Անահիտ Սարգսյանին՝ ասել է՝ «այ հոգեկան հիվանդ, դուրս արի»։ Ներկա են եղել նաեւ մարզպետարանի վարչությունների պետեր եւ խորհրդականներ: Անահիտ Սարգսյանը ժամանակին համակարգել է մարզի կրթական ոլորտը, եւ, թերթի տեղեկություններով, կառավարությանը հասցեագրված մի նամակին օրինական ընթացք տալու պատճառով հակասություն է առաջացել մարզպետի եւ նրա միջեւ:
Դրանից հետո մարզպետը փոխմարզպետին զրկել է խորհրդակցություններին մասնակցելու եւ իր աշխատասենյակը մտնելու իրավունքից։ Եվ ահա նախօրեին Անահիտ Սարգսյանը նորից է փորձել մասնակցել խորհրդակցությանը, սակայն Գեւորգյանն ասել է. «Այ հոգեկան հիվանդ, քեզ ասում եմ՝ դուրս արի սենյակից»:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը