Շարունակում են դուխով միմյանց դանակահարել
Հունիսի 25-ին, ժամը 13.27-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 32-ամյա մի տղամարդ եւ հայտնել, որ Ամիրյան փողոցի թիվ 27 հասցեում իրեն դանակահարել են:
Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 13.55-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին եւս հաղորդում է ստացվել, որ «ձախ դաստակի ստորին 3-րդի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել ոստիկանություն ահազանգած տղամարդը:
Նա հաղորդում է տվել, որ ժամը 13.00-ին Ամիրյան փողոցի թիվ 27 հասցեի մոտ «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, մեքենան կայանելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է իր դաստակին` պատճառելով վնասվածք:
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ տղամարդուն մարմնական վնասվածք պատճառած անձը Վարդանանց փողոցի 54-ամյա մի բնակիչ է, որը ժամը 15.50-ին Ամիրյան փողոցից բերման է ենթարկվել ոստիկանություն:
Նշանակվել է ԴԲՓ:
Նախապատրաստվում են նյութեր:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը