Արտակարգ դեպք «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. մահացածի որդին, ով ֆիննախի աշխատակից է, ծեծել է վիրաբույժին
Երեւանում, հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 09:30-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել Երեւանի բնակիչ, 38-ամյա Ներսես Վ.-ն եւ հայտնել, որ մայիսի 30-ին իր հորը՝ 63-ամյա Արտաշես Վարդանյանին «աջ մասի ճողվածք» ախտորոշմամբ բուժոօգնության է տեղափոխել Երեւանի Սուրբ Գիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն, որտեղ հունիսի 19-ին հորը վիրահատել են, սակայն հունիսի 25-ին հայրը մահացել է:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, Ներսես Վ.-ն հոր մահվան մեջ մեղադրում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բժիշկներին՝ իրենց մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ:
Մինչ Նոր Նորքի ոստիկանությունում կատարվածի մասին նյութեր էին նախապատրաստվում, նույն օրը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երեւանի բնակիչ, 38-ամյա Արտակ Մ.-ն եւ հայտնել, որ գիշերը բժշկական կենտրոնում մահացածի հարազատները ծեծի են ենթարկել Երեւանի բնակիչ, 32-ամյա Արման Տ.-ին: Ոստիկանները պարզել են, որ Արման Տ.-ի հետ հիվանդանոցում վիճաբանել է մահացած Արտաշես Վ.-ի որդին՝ Ներսես Վ.-ն, ով վիճաբանության ժամանակ հարվածել է Արմանին:
Աղբյուրի տեղեկություններով՝ Ներսես Վ.-ն աշխատում է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ որպես առաջատար մասնագետ, ոստիկանութուն ահազանգած Արտակ Մ.-ն աշխատում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում՝ փոխտնօրեն, իսկ Արման Տ.-ն նույն բժշկական կենտրոնում՝ վիրաբույժ: 2 դեպքերի փաստով էլ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:


















































Երևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ աշխատակիցների աշխատանքը
Ռեստորանի մոտ կռիվ է տեղի ունեցել․ 5 վիրավոր կա
Պայթյուն Վարդաշենի շենքերից մեկում. ընտանիքի անդամներ են հիվանդանոց տեղափոխվել
Ջրվեժում բախվել են «Mercedes»-ը և «Opel Zafira»-ն. կան վիրավորներ
Քաղցրաշեն գյուղում մտել են բնակչի տուն և գողացել մեծ թվով ոսկյա զարդեր և գումար․ պատճառվել է մոտ 6 մլն դրամի վնաս
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը