Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Վիճակագրությունը՝ որպես հնարք

Հրապարակվեցին երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական մակրոտնտեսական հիմնական ցուցանիշները: Անցած տարի քաղաքական գործընթացների արդյունքում ապրիլ-մայիս ամիսներին երկրի տնտեսական կյանքը, մեղմ ասած, ամենևին էլ ակտիվ չէր: Ուստի այս տարի այդ ամիսներին արձանագրված տնտեսական ամենապուճուր թիվն անգամ, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, պիտի որ հսկա քայլ թվար: Համարյա թռիչք որակվող քայլ:

Տնտեսությամբ հետաքրքրվողները գիտեն, որ յուրաքանչուր ամսվա վերջին շաբաթ, երբ ամփոփվում են նախորդ ամսվա տնտեսական տվյալները, մեր իշխանավորները հպարտ-հպարտ տնտեսական ակտիվության գործակցի աճ են հրապարակում: Այդպես եղավ նույնիսկ այս հունվարին, երբ պաշտոնապես տարփողվեց 5.5–տոկոսանոց տնտեսական ակտիվության ցուցանիշ:

Հունվարը, մեր արձակագրի բառերով ասած, սակավ ամիս է: Այն իր մակրոտնտեսական ցուցանիշներով սովորաբար դեկտեմբերի կեսի չափ է (52.9 տոկոս, եթե հաշվապահական ճշգրտություն եք պահանջում): Եվ ահա, մայիսի տնտեսական ցուցանիշը, այս տարվա մյուս ամիսների համեմատ, գերազանցում է միայն հունվարին և մարտին (6.3 տոկոս)՝ կազմելով 7․3 տոկոս: Նախորդ ամսվա 9.5–տոկոսանոց ցուցանիշը, եթե չեմ սխալվում, առաջինը անձամբ վարչապետը հրապարակեց, ավելի շուտ, քան վիճկոմը: Իսկ մայիսի 7.3–տոկոսանոց ակտիվության ցուցանիշի մասին ոչ ոք չի խոսում: Կարծես 7.3-ը հարգարժան թիվ չէ:

Հնարավոր է՝ պատճառն այն է, թե տնտեսության որ ոլորտի հաշվին է այդ աճն արձանագրվել: Տնտեսության իրական հատվածների աճի ցուցանիշը շատ ավելի համեստ է: Արդյունաբերության աճը հայտարարվում է 5.6 տոկոս, շինարարության աճը՝ 6.1: Իսկ գյուղատնտեսության ոլորտի վիճակագրությունը, եվրոպական ստանդարտների համաձայն, հրապարակվում է եռամսյակային կտրվածքով: Հետևաբար, գյուղատնտեսության տվյալներ չկան: Փոխարենը՝ ոչ մի կերպ չի հաջողվում վերականգնել էլեկտրաէներգիայի արտադրության ծավալները: Այս մայիսին էլեկտրաէներգիա արտադրվել է նախորդ տարվա մայիսի 92.6 տոկոսի չափով:

2018-ի ամառվանից բոլորին հայտնի դարձավ, որ մեր տնտեսական ցուցանիշի բարձր տեմպը համարյա կապ չունի տնտեսության իրական հատվածի հետ: Այն արձանագրվում է մասամբ առևտրի, մասամբ էլ՝ ծառայությունների ոլորտում: Այս մայիսը առևտրի ոլորտում 9.4–տոկոսանոց աճ է արձանագրել: Իսկ ծառայությունների ծավալը շարունակում է բարձր մնալ` 16.5 տոկոս: Բայց արդեն համարյա բոլորը գիտեն, որ դա հիմնականում զվարճություններ համարվող ոլորտի արդյունք է (բուքմեյքերներ, վիճակախաղ, կազինո և այլն): Այնպես որ, հենց այս ոլորտի հաշվին է աճն արձանագրվել:

Վերադառնանք առևտրի ոլորտի թվերին: Երկրի արտաքին ապրանքաշրջանառության թվերն այսպիսին են՝ ընդամենը 2 մլրդ 851 մլն 100 հազար դոլար: Սա ուղիղ 2.6 տոկոսով պակաս է 2018-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշից: Կարելի է հիշեցնել, որ անցած տարվա ապրիլին արտաքին ապրանքաշրջանառությունն անկում էր գրանցել (արտահանումը՝ մոտ 13 տոկոս, ներմուծումը՝ մոտ 10 տոկոս), իսկ մայիսին ցուցանիշները լիովին չէին վերականգնվել: 2018-ի ապրիլին արտահանումը կազմել է 180.5 մլն դոլար, ներմուծումը` 363․9: Այսինքն, հունվար-մայիս հարաբերակցության մեջ 2019-ը 2018–ի քաղաքական պրոցեսներից «տուժած» ցուցանիշների հանդեպ ենթադրվում էր, որ պիտի շատ ավելի նկատելի առավելություն ունենար: Մինչդեռ այս տարվա ցուցանիշները սրանք են` արտահանում՝ ապրիլին՝ 208.3 մլն դոլար, ներմուծում՝ 408.5: Մայիսի թվերը սրանք են՝ արտահանում՝ 208.3 մլն դոլար, ներմուծում՝ 395.1: Ընդ որում, արտահանումների ծավալը երկու ամսում էլ նույն թվով է հրապարակված: Ապրիլի դեպքում նշվում է, որ 208.3 մլն ցուցանիշը ճշգրտված է, իսկ մայիսի պատահական «համընկնմամբ» նույն թվի մասին նման պնդում չկա: Հնարավոր է, որ կրկնվող թիվը գոնե մի փոքր փոփոխության ենթարկվի:

Բոլոր դեպքերում, մակրոտնտեսական ցուցանիշների մեջ կա մի բան, որ թե՛ իշխանությունները, թե՛ իշխանամետ, թե՛ ոչ իշխանամետ փորձագետները չեն կարող դրական համարել: Խոսքը արտաքին առևտրի բացասական սալդոյի մասին է: Մեր արտաքին առևտրում արտահանումների տեսակարար կշիռը ընդամենը 33․6 տոկոս է։ Դժվար է նման փաստով ուրախանալը, եթե անգամ տնտեսությունից ոչինչ չես հասկանում։ Իսկ հիմա, որպես վերնագրի բացատրություն, ասեմ, որ հունվար-մայիսի համար տնտեսական ակտիվության 7․3–տոկոսանոց ցուցանիշ ստանալու համար մեր վիճակագիրները փոխել են առաջին եռամսյակի՝ երկու ամիս առաջ հրապարակած ցուցանիշները։ Նման հնարք կիրառել սույն հարգարժան գրասենյակը իրեն երբեք թույլ չէր տվել։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Գծապատկեր․ ՀՀ արտաքին ապրանքաշրջանառությունը 2019 թ, հունվար-մայիս (մլն դոլար)