Պատգամավորը 30 հազար դոլար արժեցող վերարկո՞ւ է կրում
Քաղաքացիական ակտիվիստ Արտուշ Այդինյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի լուսանկարը՝ մակագրելով.
«Պարոն Սարգսյանի հայտարարագիրն էի նայում, բայց այս 30.000 դոլարանոց «Զիլլի բաճկոնը» չհայտնաբերեցի»:
Politik.am-ը փորձեց պատգամավորից հետաքրքրվել՝ բաճկոնն իսկապե՞ս այդքան արժե, և եթե այո, ինչու՞ նշված չէ հայտարարագրում: Հայկ Սարգսյանը մեզ ասաց, որ հանդիպման է, և ավելի ուշ ինքը մեզ հետ կապ կհաստատի: Պատգամավորի հետ զրուցել մեզ դեռևս չի հաջողվել:
Նկատենք, որ ամիսներ առաջ էլ Politik.am-ը գրել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ 59 000 դոլար արժողությամբ «Kiton» բրենդի բաճկոնի մասին, ինչը հերքվեց հետևյալ պարզաբանմամբ. ««Արթուր Վանեցյանի բաճկոնն արժե ավելի քան 50 000 դոլար» վերտառությամբ հոդվածում նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Նշված բաճկոնը «Առևելլի» ապրանքանիշ է, որն արտադրված է Հայաստանի Հանրապետությունում, «Արթուր Հարությունյան» ԱՁ-ի կողմից»։
Սա հիշեցնում ենք՝ ենթադրելով, որ գուցե պատգամավոր Սարգսյանի բաճկոնը ևս կարող է լինել, օրինակ, ՀՀ-ում արտադրված որևէ ԱՁ-ի կողմից՝ օրիգինալ բաճկոնի կեղծ տարբերակով:
Նյութի աղբյուր՝ Politik.am


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը