Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Եթե դու որոշել ես ինչ որ մարդկանց բոմժ սարքես, դու երկի՛րն ես բոմժ սարքելու. Ռոբերտ Քոչարյան

Հեղափոխության նպատակը սեփականության վերաբաշխումն է: Այս մասին «5-րդալիքին» տված հաեւրցազրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Սա չի վերաբերվելու 2-3 մարդկանց, սա, ըստ էության, հնարավորություն է տալու ազդեցություն ունենալ յուրաքանչյուր քաղաքացու վրա, ով գոնե ինչ-որ բան ունի: Առաջին հերթին խոցելի են դառնալու այս իշխանություններից հետո մյուս իշխանությունների համար մարդիկ, որոնք հարստացել են 90-ականների սկզբին։ 90-ականներն են եղել իսկական թալանի, ստվերային տնտեսության հսկայական ծավալի տարիներ: Այդ մարդկանց երբ հացնեն, թե որտեղից է քո հարստությունը, բացատրություն չի ունենալու»,-ասաց նա:


Նա անդրադարձավ նաեւ «գույք պարտքի դիմաց» ծրագրին՝ նշելով, որ դա աամենահաջողված ծրագրերից է եղել Հայաստանում. «100 մլն դոլար պարտքի դիմաց Ռուսաստանին հանձնվեցին գործարարներ, որոնք գրեթե չէին աշխատում: Այդ պարտքն իմը չէր: Իմ կառավարման ժամանակներում մեր պարտքը չի աճել։ Ես ժռանգել եմ ՀՆԱ-ի 46 տոկոսանոց պարտք, երբ թողել եմ պաշտոնը, ՀՆԱ-ի 13 տոկոսն էր կազմում արտաքին պարտքը։ Մենք աճել ենք ոչ թե պարտք կուտակելու հաշվին, այլ պարտքի տեսակարար կշիռը նվազում էր»:

Հարցին, թե ինչու ժամանակին քաղաքական գնահատական չտվեց ՀՀՇ-ին եւ առաջին նախագահին, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց․ «Բռնենք պատերին ծեփենք, ասֆալտին փռենք» ցանկություն եղել է շատերի մոտ, բայց պետք է երկրի առջեւ հրատապ խնդիրների լուծմամբ զբաղվես եւ ոչ թե գնաս դեպի անցյալ։ Այն հաջողությունները, որոնք գրանցել ենք տնտեսական ոլորտում, երբեք չէինք ունենա, եթե խրվեինք անցյալում։ Երբ երկրի բյուջեն ընդամենը 300 մլն դոլար էր, իսկ ՀՆԱ-ն 1․8 մլրդ դոլար, ինչի՞ դեմ պայքարես։ Ողջ ամբողջ էներգաին ու եռանդդ պետք է ուղղես երկիր կառուցելուն»։ Ռոբերտ Քոչարյանն ընդգծեց, որ չի փոշմանել իր այդ քայլի համար:

Իր դեմ գործի վերաբերյալ Ռոբերը Քոչարյանը նշեց, որ այն, ինչ կատարվում է իր հետ, մնալու է որպես այս իշխանության խայտառակությունը,եւ հիշվելու է այն, թե ինչ վիճակում է ինքն ընդունել պետությունը, եւ ինչ վիճակում՝ հանձնել։

«Ես ընդունել եմ Հայաստանը այն վիճակում, երբ Երեւանում կար 3 լուսավորված փողոց, աշխատում էր 2 ռեստորան, 2 խորովածանոց: Բեզինը վաճառում էին կանիստրներով։ Ինչպես եմ հանձնել՝ տեսել եք Հյուսիսային պողոտայով, հարյուրավոր դպրոցներ կառուցելով։ Մենք զարգանում էիք 3 անգամ ավելի մեծ տեմպերով, քան համաշխարհային տնտեսությունը։ Այ սա է իսկական տնտեսական հեղափոխությունը, թեկուզ եւ այդ բառը կիրառելի չէ տնտեսության համար։ Պետք է հասկանանք, որ տնտեսական աճը թռիչքաձեւ կարող է անվանվել, եթե դու երկնիշ թվով ես աճում, կամ եթե համեմատվես քո հարեւանների, տարածաշրջանի հետ, առնվազն կրկնակի ավելի արագ ես զարգանում, ինչը եղել է հենց այն ժամանակ: Միջին տնտեսական աճը եղել է 10․4 տոկոս, մենք աշխարհում ամենից արագ զարգացող 5-յակի մեջ էինք, այ սա է թռիչքաձեւ աճը»։

Հարցին, թե ինչպես է գնահատում տնտեսության վիճակն այսօր, Քոչարյանը պատասխանեց, որ շատ հակասական է այն, ինչ կատարվում է տնտեսության մեջ։ «Երբ լսում ես իշխանավորներին եւ անկախ տնտեսագետներին, տպավորությունն այնպիսին է, կարծես տարբեր երկրներից են խոսում։ Անհասկանալին նա է, որ կանխատեսելիություն չկա իշխանության կողմից վարվող քաղաքականության հարցում, չես հասկանում, այս կառավարությունը լիբերա՞լ է, սոցիալի՞ստ է, թե ինչ է։ Իզմերի բացակայությունը նշանակում է քաղաքականության կանխատեսելիության բացակայություն, իզմերը նշանակում են, դու հասկանում ես՝ ինչ ճանապարհով է կառավարությունն առաջ շարժվելու։ Եթե չկան իզմերը, մնում է մեկ եւ ամենից վատ իզմը, որը կոչվում է պոպուլիզմ: Երբ քո քայլերը ձեւավորվում են պահի, հաճոյանալու կամ մեկի տրամադրության արդյունքում։ Տնտեսության համար ամենավատն անորոշությունն է, երբ մարդիկ չեն հասկանում, թե կառավարությունն ինչ է ուզում։ Իրենք հպարտանում են, որ իզմեր չունեն, դա հպարտանալու բան չէ»:

Դիտարկմանը, որ իշխանությունը հայտարարում է, որ ոչ մեկի բիզնեսի մեջ փայ չեն մտնում, դաշտն ազատ է, բոլորը կարող են գալ գործ սկսել, Քոչարյանն արձագանքեց. «Մի կողմից ճիշտ բաներ են ասում ներդրողներին, մյուս կողմից տեսնում ես՝ ինչպիսի հարձակումներ են տեղի ունենում բիզնեսների վրա՝ ձերբակալումներ, «մասկի շոուներ», որից հետո աստղաբաշխական թվերով ակտեր, հետո բոլորը մոռանում են սրա մասին եւ արտադատարանային կարգավորումներով հարթվում են հարցերը։ Հասկանալի չէ՝ երբ դու ակնհայտ ցույց ես տալիս, որ կողմնակից ես լիբարալ մոդելին, եւ դրա հետ զուգահեռ շատ խիստ կոմունիստական վերաբերմունք ունես սեփականության, բանկային գաղտնիքի, անձնական տվյալների նկատմամբ։ Չես կարող այս ամենը համատեղել մեկ քաղաքականության շրջանակում։

Հեղափոխությունը ձգտում է միշտ թշնամի գտնել, թիրախավորել, հասարակությունը բաժանել սեւ ու սպիտակի։ Սա ձեւ է բնակչության որոշ շերտերի առջեւ բարեհաճելու համար, բայց սա երկիրը զարգացնելու ճանապարհ չէ։

Ի՞նչ նպատակ է դնում կառավարությունն իր առջեւ՝ վարկանիշ պահելո՞ւ, թե՞ երկիրը զարգացնելու։ Կարճատեւ առումով սա վարկանիշ պահելու, բայց երկարաժամկետ առումով երկրի տնտեսությունը քայքայող տարբերակ է։ Քայլերը հակասական են, հենց իզմերն են պետք, որ յուրաքանչյուր քաղաքացի, գործարար հասկանա այն կորիդորը, այն սահմանները, որոնց մեջ քաղաքականությունն իրականացվելու է։ Պետք է ոչ թե հարուստին աղքատացնել, այլ աղքատին հարստացնել, հարուստին աղքատացնելը երբեք չի բերել աղքատի հարստացման։

Փորձերը վերցնում են այն երկրներից, որոնք առնչություն չունեն ՀՀ այսօրվա վիճակի հետ։ Վերցնենք հայտնի ալբանական մոդելը։ Ալբանիան մի երկիր է, որի դատական համակարգը սերտաճված էր հանցավոր մաֆիայի հետ, մաֆիայի եվրոպական կենտրոնն էր։ Մենք ունե՞նք նման սիմբիոզ դատական համակարգի եւ հանցավոր աշխարհի միջեւ, իհարկե չունենք, այդ մոդելն ընդհանրապես կապ չունի, եւ այն կիրառել միայն այն պատճառով, որ դու որոշել ես, որ ինչ որ մարդկանց պետք է բոմժ սարքես, դու երկի՛րն ես բոմժ սարքելու։ Եվ ոչ մի աղքատ չի հարստանալու։ Փորձում ես առաջնորդվել ժողովրդի մի հատվածի անառողջ պատկերացումներով»։