«Մոսինը»` Արցախի նախագահի թեկնածու՞. Մովսես Հակոբյանը ամբիցիաներ է դրսեւորում
«Իրատես» թերթը գրում է.
«Արցախում նախընտրական գործընթացների համատեքստում բավականին հետաքրքիր տեղեկություն է շրջանառվում. 2020 թվականին ընդառաջ նախագահական ամբիցիաներ է դրսեւորում նաեւ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ներկայումս ՀՀ վարչապետի ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:
Հետաքրքրական է, որ Արցախի մեկ այլ ՊԲ հրամանատարի` Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքը, որը նպատակ ունի «պատուհան բացել» ՀՀ հաշվառում ունեցող քաղաքացիների համար, որպեսզի վերջիններս եւս առաջադրվեն Արցախի նախագահի ընտրություններում, մեծ արձագանք է ունեցել Մարտունու շրջանում. տեղացիները սա պայմանավորում են նաեւ Մովսես Հակոբյանի տարօրինակ շահագրգռությամբ (վերջինս մարտունեցի է):
Բանն այն է, որ Մովսես Հակոբյանը եւս չի կարող առաջադրվել Արցախի ներկայիս Սահմանադրության պայմաններում, այդ իսկ պատճառով էլ ներքին կարգով իր կողմնակիցներին ուղղորդել էր ակտիվ ստորագրահավաքի` ընտրություններից 10 ամիս առաջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ