«Իմ քայլի» պատգամավորներ, թոթափեք ձեր վրայից պետական դավաճանի պիտակը «ՎԵՏՕ» շարժումը՝ ԱԺ–ի դիմաց
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը Սահմանադրական դատարանի բակից քայլերթ սկսեց դեպի Ազգային Ժողովի բակ: Նշենք, որ այսօր՝ հունիսի 24-ին, «ՎԵՏՕ» շարժումը ակցիա էր կազմակերպել ՍԴ-ի դիմաց, նրանց նպատակը ՍԴ-ի բնականոն աշխատանքի խաթարումը թույլ չտալն էր: Մասնակիցներից մեկը դեպի ԱԺ քայլերթի ժամանակ հայտարարեց, որ սա նախազգուշական ակցիա է: Շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանն ասաց, որ Հայաստանում Սահմանադրական կարգը տապալված է, և, որ իրենք գործունեություն ենք ծավալելու Սահմանադրական կարգի վերականգնման ուղղությամբ:
«Եթե վաղը իշխանության բուծած որևէ խուլիգանախմբի անդամ պառկած, կանգնած, բառաչող, ահաբեկիչ մարդասպանների խմբի անդամ կխանգարի մեր երկրի ՍԴ-ի աշխատանքը, վաղվանից կսկսենք ակցիաների շարք ՍԴ-ի դիմաց: Կհայտարարենք պետության փրկության կոմիտեի ստեղծում, և այնտեղից որևէ տեղ չենք գնա, մինչև ողջ քաղաքական դաշտը չկոնսոլիդացվի ՍԴ-ի առաջ»,- ասաց Նարեկ Մալյանը:
Նրա խոսքով՝ այսօրվանից շարժման անդամները հանդիպումների շարք են կազմակերպելու հայրենասեր քաղաքական ուժերի հետ։
«Մենք հանդիպելու ենք բոլոր այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ են համախմբվել Սահմանադրական կարգի վերականգնման գործընթացի շուրջ՝ թողնելով իրենց ամբիցիաները, որովհետև այս պրոցեսից տուժելու ենք բոլորս, պետությունը կորցնելու ենք բոլորս, Նիկոլ Փաշինյանը այլևս չի տիրապետում իրավիճակին, նա զբաղված է տարբեր այն խմբերի շահերը սպասարկելով, որոնց շնորհիվ եկավ իշխանության: Նա կորցրել է իրականության զգացումը»,– ասաց նա:
Մալյանը համագործակցության կոչ արեց նաև պատգամավորներին, այդ թվում՝ «Իմ քայլը» խմբակցության։
««Իմ քայլի» պատգամավորներ, թոթափեք ձեր վրայից պետական դավաճանի պիտակը: Նիկոլ Փաշինյանը քայլող քաղաքական դիակ է, նա այլևս գոյություն չունի, նա այլևս չունի հանրության աջակցություն, նրան այլևս լուրջ չեն ընդունում դրսում: Մի պաշտոնի համար քանդեցիք պետությունն ու հանձնեցիք օտար գործակալություններին»,– ասաց նա։
ՎԵՏՕ–ի անդամներն այնուհետև երթով վերադարձավ Սահմանադրական դատարան։ Նրանք հայտարարեցին, որ վաղը ժամ 16։00–ին հանդիպելու են ՍԴ–ի մոտ։


















































Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
ԿԳՄՍ նախարարի շնորհավորական ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ
Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները (տեսանյութ)
Բարսելոնային անհրաժեշտ է մատչելի վարձակալություն կամ շահավետ տրանսֆերային գործարք
Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Էստոնիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը (տե...
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ