Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ռուսաստանը մտադիր չէ հրապարակել ամերիկացի բանագնացների հետ բանակցությունների մանրամասները Վերջնական որոշում Ջեյ Դի Վենսը կարող է կայացնել միայն նոր տարվա մեկնարկից հետո Հրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում խախտումներ են արձանագրվել Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անում Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամ Հայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններ Դավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետ Մենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշման ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект» ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը Հրազդանի համայնքային ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ)

Ռուսաստանը մտադիր չէ հրապարակել ամերիկացի բանագնացների հետ բանակցությունների մանրամասներըՎերջնական որոշում Ջեյ Դի Վենսը կարող է կայացնել միայն նոր տարվա մեկնարկից հետոՀրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում խախտումներ են արձանագրվել Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անումԲնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամՀայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններԴավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետՄենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշմանՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունիՆեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումըՀրազդանի համայնքային ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ)Ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններովԿապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխԹանգարանները՝ հանուն կայուն զարգացմանՄինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխություններըՍահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունիՄրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համարԱպօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններըԱպարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներՀարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցըՄեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. ԱվինյանԴուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափովԻրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՍա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էրՀայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում էԳազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունենԵրևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքըԱրքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներինԾեծկռտուք Հանրայինի եթերում (տեսանյութ)ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. Լայեն
Հայաստան

Ամառվա շոգին օրական որքա՞ն ջուր պետք է խմել. մասնագետի կարծիք

Ջուրն ուղղակի անհրաժեշտ է ինչպես օրգանիզմի նորմալ գործունեութան, այնպես էլ գեղեցկության եւ երիտասարդության պահպանման համար, պնդում է դիետոլոգ Գայանե Շախաթունին:

Մասնագետը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ օրգանիզմին անհրաժեշտ ջրի քանակությունը կախված է մի ամբողջ շարք գործոններից, այդ թվում՝ քաշից, կենսակերպից եւ օդի ջերմաստիճանից: Միջինում 1 կգ քաշին անհրաժեշտ է խմել 25-30 գրամ ջուր: Ստացվում է, որ 70 կգ կշռող մարդն ամեն օր պետք է խմի 1750-2100 մլ ջուր:

Եթե մարդը շատ է շարժվում եւ շոգից քրտնում, ջրի քանակությունը կարելի է մի փոքր մեծացնել: Բնականաբար, չափից ավելի գործածել էլ չարժի, քանի որ ջրի ավելցուկը կարող է նույնքան խնդրահարույց լինել, որքան պակասը:

Ե՞րբ խմել ջուր

Առաջին մեկ բաժակ ջուրը ցանկալի է խմել առավոտյան՝ արթնանալուց անմիջապես հետո: Մասնագետի խոսքով՝ օրական «նորմայի» մեծ մասը ցանկալի է խմել օրվա առաջին կեսին եւ մինչեւ երեկոյան ժամը 18-19-ը: Խորհուրդ չի տրվում ուշ երեկոյան շատ ջուր խմել, քանի որ դա կարող է վատթարացնել քնի որակը եւ այտուցներ առաջացնել:

Օրվա ընթացքում ցանկալի է ջուր խմել ուտելուց 30 րոպե առաջ եւ ուտելուց հետո 30 րոպե անց: Խորհուրդ չի տրվում ջուր խմել ուտելու ժամանակ եւ ուտելուց անմիջապես հետո, որ այն չջրիկացնի նյութերը, որոնք օրգանիզմն արտադրում է սնունդը մարսելու համար:

Ի՞նչ անել, եթե խմելու ցանկություն չկա

Մարդկանցից ոմանք պնդում են, որ գործնականում ջուր չեն խմում, որովհետեւ «ցանկություն չի առաջանում»: Իրականում ջուր խմելու ցանկությունն առաջանում է սովորության հետ, պնդում է Գայանե Շախաթունին: Եթե սկսեք մի քիչ ջուր խմել, փոքր ումպերով եւ ոչ թե մեծ չափաքանակով, որոշ ժամանակ անց արդեն օրգանիզմը կսկսի ջուր պահանջել:

«Եթե սկսեք ջուր խմել, տարբերությունն անմիջապես կզգաք. ե՛ւ աղիներն ավելի լավ կգործեն, ե՛ւ մաշկն ավելի թարմ կլինի, ե՛ւ ինքնազգացողությունն ավելի կլավանա»,- ասաց մասնագետը:

Մասնագետի խոսքով՝ մարդիկ հաճախ ծարավը շփոթում են թուլության, առույգության պակասի հետ, սկսում են սուրճ խմել, բայց նրանք, բնականաբար, ավելի լավ չեն զգում, քանի որ սուրճը օրգանիզմն անհրաժեշտ քանակությամբ ջրով չի ապահովում, ավելին՝ այն, հակառակը, նպաստում է օրգանիզմից հեղուկի դուրսբերմանը:

Եթե օվա ընթացքում թուլություն եք զգում, մասնագետը խորհուրդ է տալիս փորձել մեկ բաժակ ջուր խմել: