Մետրոյի ռելսերի մեկ միլիմետր խախտման եւ ճաքի դեպքում արատանշվում է դեպքը եւ անմիջապես նորոգվում. պարզաբանում
Երեւանի մետրոպոլիտենը պարզաբանում է ներկայացրել մամուլի հրապարակումներից մեկի վերաբերյալ, որը վերաբերում էր մետրոյի գնացքների անսարքությանը:
Պարզաբանման մեջ, մասնավորապես, ասվում է, որ Ժամանակ» օրաթերթի «Տեխնոգեն աղետ.Մետրոյի գնացքը կարող է դուրս գալ քաղաքի որեւէ հատվածի ասֆալտի միջից» վերտառությամբ հոդվածը ոչ մի աղերս չունի իրականության հետ:
«Ինչպե՞ս կարող է մետրոն դուրս գալ քաղաքի որեւէ հատվածի ասֆալտի միջից, եթե այն գտնվում է 70 մետր խորության վրա։
Միաժամանակ տեղեկացնում ենք նաեւ, որ Երեւանի մետրոպոլիտենում գիշերային ժամերին, երբ էլեկտրագնացքներով ուղեւորափոխադրումը դադարում է, գործի է անցնում համապատասխան բրիգադը, որն էլ արատացուցիչի միջոցով իրականացնում է բոլոր կայարանների ռելսերի ստուգումները։ Մեկ միլիմետր խախտման եւ ճաքի դեպքում արատանշվում է դեպքը եւ անմիջապես նորոգվում։
Երեւանի մետրոպոլիտենը աշխատում է իր կարգախոսին համապատասխան եւ ապահովում է «արագ, անվտանգ եւ անխափան» ուղեւորափոխադրում։
Հորդորում ենք մեր գործընկերներին խուճապ չառաջացնել ուղեւորների շրջանում եւ ցանկացած տեղեկատվություն ներկայացնելուց առաջ պարզաբանում ստանալ ձեզ համար միշտ հասանելի հեռախոսահամարի կամ էլեկտրոնային հասցեի միջոցով»:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ