Օրենքը չընդունած սկսել են վեթինգը ՍԴ-ում. ինչ տարբերակ կընտրի իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Թեեւ իշխանությունները, մասնավորապես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասում է, որ վեթինգի նախագիծը պատրաստ է, սակայն այն չի կարող առանց փորձաքննության, միջազգային կարծիքի, ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի համաձայնության ընդունվել:
Մեր տեղեկություններով, վերջերս Հայաստան ժամանած եվրոպական պատվիրակությունը ոչ պաշտոնապես, մասնավոր զրույցներում դժգոհություն է հայտնել` գտնելով, որ վեթինգի եւ անցումային արդարադատության խնդիրը շատ նուրբ է` մասնավորապես առանց դատարանի վճռի գույքի բռնագանձման մասով:
«Պատրաստի» փաստաթուղթը դեռ ոչ ոք չի տեսել, սակայն դրան հաջորդեց Լիլիթ Մակունցի հաջորդ «հետաքրքիր» բարձրաձայնումը. Վահե Գրիգորյանի ընտրությունից հետո ՍԴ-ում մեծ փոփոխությունների հիմքեր են դրվելու, ի՞նչ եք կարծում` ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը՝ հարցրինք ԵԽԽՎ պատվիրակության նախկին ղեկավար Արփինե Հովհաննիսյանին։
«Դժվար է ասել` այդ փոփոխությունների հիմքերն ինչի վրա են աղերսելու. մարդիկ անժամկետ նշանակված են ՍԴ-ում, դա կարող է նշանակել, որ Վահե Գրիգորյանին ուղարկելով ՍԴ՝ իրենք դե ֆակտո, օրենքը դեռ չընդունած, սկսում են վեթինգի պրոցես, ինչպես արդեն իսկ առկա ԲԴԽ-ի դեպքում է։
Նկատենք` իշխանության որոշ ներկայացուցիչներ կամ նրանց մերձ կանգնածներ պնդում են` Սահմանադրական դատարանն այս կազմով չի քննելու Քոչարյանի գործը։ Թույլ տվեք ես հարցնեմ՝ ի՞նչ նկատի ունեն իրենց սկսած գործընթացով` փակելու են Սահմանադրական դատարանը, Հրայր Թովմասյանին ասեն` գործի չգա՞ս. դա՞ է բարեփոխումների իրենց տարբերակը, թե՞ ինչ»:
Թե ի՞նչ։ «Թե՞ այլ` էքստրաօրդինար տարբերակներ, որոնք կընտրեն էքստրաօրդինար իշխանությունները, բացի շրջափակումից կարող են ընտրել քրեական գործի սպառնալիքներ կամ ՍԴ դատավորներին ինչ-որ տարբերակով տուն ուղարկեն․ այդ մարդիկ նշանակված են, որոշները` 12, որոշները` ցմահ։ Իսկ Վահե Գրիգորյանի վերջին` իրեն ՍԴ նախագահ «նշանակելը» աբսուրդ, մառազմ, ցինիզմ է` հանցակազմի հստակ բաղկացուցիչներով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ