ՏԻՄ կուսակցականացման նոր ալիք է սկսվելու. Նիկոլ Փաշինյանի ակնարկը
«Փաստ» թերթը գրում է.
«Գաղտնիք չէ, որ իշխանությունները ՏԻՄ համակարգում ձեռնամուխ են լինելու արմատական փոփոխությունների՝ այն հնարավորինս կառավարելի դարձնելու նպատակով:
Նման ցանկության մասին իր հերթական լայվերից մեկի ժամանակ ակնարկեց Նիկոլ Փաշինյանը, իսկ արդեն նախօրեին տեղի ունեցած ԱԺ նիստի ժամանակ բարձրաձայնեց ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը՝ ասելով, որ կառավարությունը նախատեսում է խոշոր համայնքներում ՏԻՄ ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով:
Մասնագետներն արդեն իսկ մտահոգություն են հայտնում, որ սա իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում, քանի որ դեռեւս վերջնականորեն արդարացված չէ, թե, օրինակ, Գյումրիում կամ Վանաձորում այդ ընտրակարգն ինչ դրական արդյունք է տվել, կամ ինչքանով է բարձրացրել համայնքի ու ընդհանրապես քաղաքացու դերը, երբ իր համայնքը ղեկավարելու համար ընտրում է ոչ թե կառավարչի՝ մենեջերի, այլ քաղաքական մամնի:
Մյուս կողմից, սրանով ստիպում ենք, որ ՏԻՄ մարմինների ղեկավարներն անպայման կուսակցական լինեն կամ որեւէ կուսակցության կցորդ, որպեսզի կարողանան առաջադրվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ