Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Դատախազության հայտարարությունը՝ Քոչարյանի պաշտպանական թիմի վերաբերյալ

«Ռ. Քոչարյանը և մյուսները» քրեական գործով մեղարդյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը, հավատարիմ մնալով ի սկզբանե որդեգրած գործելաոճին՝ շարունակում է դատաքննության գործընթացից դուրս տարբեր ձևաչափերով նշված քրեական գործին առնչվող նյութերի փաստական հանգամանքների աղճատման, բուն քննության դատավարական ընթացակարգերն ու իրավակարգավորումները յուրովի մեկնաբանությունների ենթարկելու, այդ համատեքստում իրենց դատավարական հակառակորդների գործողությունների իրավաչափության վերաբերյալ հանրային խեղաթյուրված կարծիք ձևավորելու փորձերը: Նման հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը։

Հայտարարությունում ասվում է.


«Դրա հերթական դրսևորումներն էին այսօր հրավիրված ասուլիսում նրանց կողմից, իրավական դաշտից դուրս գալով, իրաբավական մտքի տարատեսակ զիգզագնելով, երբեմն ուղիղ տրվող հարցերին մանիպուլյատիվ, խուսափողական պատասխաններով, հուզական տոնայնությամբ արված հայտարարությունները՝ համեմված ՀՀ դատախազության հասցեին վիրավորական, մասնագիտական ու մարդկային էթիկայի տարրական նորմերից դուրս արտահայտություններով:

Հարկ չհամարելով կրկին անդրադառնալ Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված՝ Ռ. Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի փոփոխման, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու հիմքով քրեական գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ որոշումների դեմ Վերաքննիչ բողոք ներկայացնելու ՀՀ դատախազության միանգամայն լեգիտիմ և մի քանի անգամ հստակ պարզաբանված իրավունքների վերաբերյալ պաշտպանների նույնաբովանդակ, իրավական կիսաճշմարտությունների վրա կառուցվող մեկնաբանություններին՝ ընդգծում ենք հետևյալը:

Փոխանակ իրապես զբաղվելու իրենց պաշտպանյալի լեգիտիմ շահերի բովանդակային պաշտպանությամբ և ՀՀ դատախազության ներկայացուցիչների օրինակով հանդես բերելու պատշաճ, ադեկվատ վարքագիծ՝ կիրառվող տեղեկատվական հոսքերի ուղղորդման մանիպուլյացիոն հնարքները նրանք փաստացի դարձրել են միջոց՝ բողոքների քննության ողջ ընթացքում տարատեսակ միջնորդություններով գործընթացը ձգձգելու, խոչընդոտելու վարքագծով Վերաքննիչ դատարանին արդեն հայտնի մոտեցումը ցուցաբերելու հիմքեր տալու և այդպիսով պաշտպանության կողմի ձախողման իրողությունը սքողելու, արդարացնելու համար:

Այս ճանապարհին գռեհիկ, էթիկայի, մասնագիտական պատշաճության և բարեկրթության հետ որևէ աղերս չունեցող որակումներով ու գնահատականներով, դատական քննության ընթացքում մեղադրող կողմի ելույթների առանձին հատվածներ խեղաթյուրելով, համատեքստից կտրելով փորձ է արվում թիրախավորել ՀՀ դատախազությանը և անձամբ ՀՀ գլխավոր դատախազին՝ թերևս նպատակ ունենալով վերջիններիս դուրս բերել այս ողջ ընթացքում բացառապես իրավական դաշտում մնալու ողջախոհ վարքագծից և ներքաշել արտադատական էժան ներկայացումների մեջ:

Վստահորդին վճարովի ծառայություններ մատուցելու մտահորիզոնին հարիր պատկերացումները, մարդկանց սեփական հանրահայտ արշինով չափելու հանգամանքը տվյալ դեպքում կոնկրետ պաշտպանին թույլ չի տալիս ըմբռնելու, որ ի հակադրություն փաստաբանին օրենքով չարգելված բոլոր միջոցներով իր պաշտպանյալի շահերը պաշտպանելու իրավունքի, որը տվյալ գործի համատեքստում հաճախ է չարաշահվում, մեղադրող կողմը՝ ՀՀ դատախազությունը, առավելևս պետության և հասարակության համար բացառիկ նշանակության նման գործի շրջանակներում պարտավոր է և գործում է բացառապես օրենքի տառին համապատասխան:

Ուստի պաշտպանական թիմին կրկին հորդորում ենք դադարեցնել բողոքների քննության ընթացքում սեփական ձախողումից առաջացած նման ջղաձգումները, զերծ մնալ մանիպուլյացիոն փորձված մեթոդնելով հանրային կարծիք գեներացնելու, դատական գործընթացի համար արհեստական խոչընդոտներ հարուցելու, սեփական պատասխանատվությունն արհեստականորեն այլոց վրա բարդելու փորձերից և մնալ բացառապես իրավական հարթության շրջանակում:

Վերջում ի գիտություն պաշտպանների, տեղեկացնենք, որ 18մլն դոլարին համարժեք գումարը անմիջական մուտքեր են մեղադրյալի որդու բանկային հաշվին, այլ ոչ թե պաշտպանների ավանդական դարձած մանիպուլյացիոն անհասկանալի մեկնաբանություններով ներկայացվող՝ ինչ-որ հաշվի շարժ»։