Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ավիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետ Ռուսաստանը մտադիր չէ հրապարակել ամերիկացի բանագնացների հետ բանակցությունների մանրամասները Վերջնական որոշում Ջեյ Դի Վենսը կարող է կայացնել միայն նոր տարվա մեկնարկից հետո Հրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում խախտումներ են արձանագրվել Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անում Բնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամ Հայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններ Դավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետ Մենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշման ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունի Նեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект» ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումը

Ավիափոխադրումների խափանումները որևէ կապ չունեն նոր համակարգի հետՌուսաստանը մտադիր չէ հրապարակել ամերիկացի բանագնացների հետ բանակցությունների մանրամասներըՎերջնական որոշում Ջեյ Դի Վենսը կարող է կայացնել միայն նոր տարվա մեկնարկից հետոՀրազդան քաղաքում գործունեություն իրականացնող «ՄԵՏԱԼԻԿԱ» ՍՊԸ-ում խախտումներ են արձանագրվել Այս պարտությունից ես միայն դրական հետևություններ եմ անումԲնակապահովման հավաստագրերի ժամկետը երկարաձգվել է վերջին անգամՀայաստանի ստարտափների ֆինանսավորման համակարգի գնահատումն ու առաջարկություններԴավիթ Զիրոյանը նշանակվել է Վարդենիսի քննչական բաժնի պետՄենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշմանՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժինը նոր ղեկավար ունիՆեմցովի սպանության համար դատապարտվածները բանտից հայտնվել են Չեչնիայում․ «Проект»ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի եթերում բռնության և վիրավորանքի ցուցադրումըՀրազդանի համայնքային ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են մոտ 1,8 կիլոգրամ կանեփանման զանգված (տեսանյութ)Ապահովելու քաղաքացիներին պատշաճ առողջապահական ծառայություններովԿապանում պեղումների ընթացքում հայտնաբերվել է իշխանական խորհրդանիշ հանդիսացող գավազանի պղնձյա գլուխԹանգարանները՝ հանուն կայուն զարգացմանՄինչև երկու ամիս ժամկետով հետաձգվել են Դեղերի մասին օրենքի փոփոխություններըՍահմանադրական դատարանը նոր փոխնախագահ ունիՄրցույթ` Չինաստանի բուհերում 2027-2028 ուսումնական տարում կրթություն ստանալու համարԱպօրինի գույքի բռնագանձման գործերով փոխգործակցության արդյունավետության բարձրացման հնարավորություններըԱպարան-Սպիտակի ոլորաններ հատվածում կատարվել են միջին նորոգման աշխատանքներՀարի Քեյնն իրացրեց իր վաստակած 11–մետրանոցըՄեր հանրային տրանսպորտը պիկ ժամերին չի կարողանում հասնել կանգառ. ԱվինյանԴուստր Մարիաննա ընկերությունը տուգանվել է 16 755 000 ՀՀ դրամի չափովԻրանը նոր հարձակում է իրականացրել Բահրեյնում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբՍա Անգլիայի հավաքականի լավագույն հանդիպումն էրՀայկ Մարտիրոսյանն ավարտել է ելույթները Total Chess 2026 մրցաշարի խմբային փուլումՏեսչական մարմինը հիշեցնում է տրանսպորտային միջոցների սեփականատերերին և վարորդներինՍա հենց այն մարտավարությունն է, որը նրանք միշտ կիրառում ենԵրեք երկրները համատեղ պատասխանատվություն ունեն աշխարհում խաղաղության ու կայունության պահպանման հարցումԲելգիայի հավաքականը հաղթել է Իտալիային, Ֆրանսիայի հավաքականը հաղթել է ԹուրքիայինՀայ և ադրբեջանցի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կհանդիպեն ՀայաստանումԹաիլանդի Փհուքեթ կղզում հրդեհի հետևանքով 11 մարդ է զոհվելՌուսաստանը հաղորդել է, որ ուկրաինական ուժերը հարվածել են Ղրիմի կամրջին Կարևոր գործ․ մեկ օր որպես պարեկային ծառայող (տեսանյութ)Աննա Վարդապետյանը Բուենոս Այրեսի ինքնավար քաղաքի գլխավոր դատախազ Սավալետայի հետ քննարկել է երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված վնասըՈւղղակի երկխոսություն` հատուկ ներկայացուցիչների մակարդակովԿասեցվել է Իգիթ ՍՊԸ պատկանող թթվասերի արտադրամասի գործունեությունըՄոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդեսՀիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ էԶգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում էԳազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունենԵրևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքըԱրքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներինԾեծկռտուք Հանրայինի եթերում (տեսանյութ)
Հայաստան

ՍԴ–ի կողմից վարույթ ընդունված դիմումներից մեկը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցին

Սահմանադրական դատարանի կողմից այսօր՝ հունիսի 21–ին վարույթ ընդունված Ռոբերտ Քոչարյանի դիմումներից մեկը վերաբերվում է երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցին։ Խոսքը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին է։ NEWS.am–ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Արամ Օրբելյանը հայտարարեց, որ ՀՀ որևէ դատական ատյան մինչև օրս չի անդրադարձել այն հարցին, թե արդյոք երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցը հաղթարվա՞ծ է, թե ՝ ոչ։

«Քրեական դատավարության օրենսգրքի 35–րդ հոդվածում, որում սահմանված է, թե որ դեպքում գործը չի կարող քննվել, բացակայում է նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի հետ կապված դրույթը, հենց սրա որոշակիության հետ կապված հարցը պետք է ՍԴ–ն լուծի»,–ասաց նա։


Նշենք, որ 2018 թ. նոյեմբերի 15–ին Վճռաբեկ դատարանի դատավոր Սերժիկ Ավետիսյանը Քոչարյանի խափանման միջոցի գործով հատուկ կարծիք էր հայտնել հենց անձեռնմխելիության հարցի սահմանադրականության հետ կապված:

ՍԴ–ի կողմից վարույթ ընդունված մյուս դիմումն էլ վերաբերվում է Քոչարյանին և մյուսներին առաջադրված ՀՀ ՔՕ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի (սահմանադրական կարգը բռնությամբ տապալելը) Սահմանադրությանը համապատասխանության հարցին։

ՍԴ–ն մերժել էր վարույթ ընդունել Քոչարյանի այն դիմումը, որը վերաբերում էր ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածին (նախկին խմբագրությամբ), այն է՝ պետական իշխանությունը յուրացնելը։

Արամ Օրբելյանի կարծիքով՝ Սահմանադրական դատարանը, ամենայն հավանականությամբ գնահատել է, որ 300–րդ հոդվածը (նախկին խմբագրությամբ) Քոչարյանի նկատմամբ չի կիրառվել։

Նշենք, որ շուրջ մեկ տարի է՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները բարձրաձայնում են, որ երկրորդ նախագահին և մյուսներին առաջադրված է եղել մի հոդված, որը 2008թ. գոյություն չի ունեցել։

Մասնավորապես 2008թ. մարտյան իրադարձություների ժամանակ ՀՀ քրեական օրենսգիրքը 300.1 հոդվածով լրացված չի եղել, և գործել է 300 հոդվածը՝ իշխանությունը յուրացնելը, ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունները, իսկ Քրեական օրենսգրքի 300–րդ հոդվածը լրացվել և դարձել է 300.1 2009թ. մարտին։

300.1 հոդվածը 2008թ. դեպքերից հետո առաջադրվել էր այն ժամանակվա ընդդիմության առաջնորդների՝ Ալեքսանդր Արզումանյանի, Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Գրիգր Ոսկերչյանի, Հակոբ Հակոբյանի, Սուրեն Սիրունյանիի, Շանթ Հարությունյանի նկատմամբ, սակայն միջազգային ճնշումներից հետո դատախազությունը այդ հոդվածով նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել էր և քրեական գործն այդ հոդվածի մասով կարճել։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 20-ին որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին:

Նշենք, որ Սահմանադրական դատարանն այսօր՝ հունիսի 21–ին իր աշխատակարգային որոշմամբ անդրադարձել է միայն Քոչարյանի անհատական դիմումներին։ Իսկ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը ՍԴ–ն մեկ ամսով երկարաձգել էր 10 օր առաջ։