«Վահե Գրիգորյանի ելույթը նախապես ծրագրված էր, հակասահմանադրական և անգրագետ քայլ էր». սահմանադրագետ
Վահե Գրիգորյանի ելույթից հետո իրավական ոլորտի մի շարք մասնագետներ բարձրաձայնեցին, որ այն, ինչ հայտարարեց Վ. Գրիգորյանը՝ հակասահմանադրական է, քանի որ Սահմանադրական դատարանն ունի նախագահ, որը չի հրաժարվել իր պաշտոնից։
168.am-ի հետ զրույցում սահմանադրագետ Վարդան Այվազյանն անդրադառնալով Վահե Գրիգորյանի հայտարարությանը՝ նշեց, որ դժվարանում է ենթադրել, թե նա այդ հայտարարությունն ինչ նպատակով արեց, սակայն ակնհայտ է, որ Սահմանադրության և օրենքի տեսանկյունից՝ այն անհեթեթություն էր։
«Այդ հայտարարությունում որևէ շփոթմունք չկար, եթե մարդը նշում է, որ շատ դատավորներ չկան, կան միայն երկուսը, որից մեկն արձակուրդում է, ապա այստեղ չի կարող շփոթմունքի մասին խոսք լինել»,-ասաց մեր զրուցակիցը։
Ըստ նրա՝ եթե որևէ մեկն անհեթեթություններ է հայտարարում, ապա դա ոչինչ չի կարող փոխել։
«Հիմա ես կարող եմ ինքս ինձ հռչակել Հռոմի պապ, դրան ի՞նչ է հետևելու՝ ոչինչ, քանի որ դա անհեթեթ ու անտրամաբանական է՝ հեռու իրավունքի ու Սահմանադրության նորմերից։ Որպես իրավաբան՝ այդ կարգի հայտարարություններին լուրջ չեմ վերաբերվում։ Թող նրան սատարողները հայտարարեն, դա նախապե՞ս էր ծրագրված, թե՞ ոչ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վահե Գրիգորյանի ելույթն արժանացավ բուռն ծափահարությունների, իմ կարծիքով՝ սա ցույց է տալիս, որ դա նախապես ծրագրված է եղել, որը սարսափելի հակասահմանադրական և անգրագետ քայլ էր»,-եզրափակեց Վարդան Այվազյանը։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ