Ես հաստատում եմ, որ ամենայն հավանականությամբ վեթինգ իրականացնող մարմինը լինելու է հենց ԲԴԽ-ն. Մակունց
Ես հաստատում եմ, որ ամենայն հավանականությամբ վեթինգ իրականացնող մարմինը լինելու է հենց ԲԴԽ-ն: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
«Մենք ակտիվորեն զբաղվում ենք վեթինգի գործընթացով եւ նրանով, թե որն է ամենաարդյունավետ ճանապարհը այն իրականացնելու համար: Աշխատում էինք նաեւ նախագծի վրա, մանրամասները հիմա չեմ հրապարակի միայն մի բանի համար, որովհետեւ կարծում եմ՝ մինչեւ ամսվա վերջ այդ թեմայով հրապարակում կլինի, թե ինչ ուղիներով ենք պատկերացնում վեթինգի իրականացումը, թե ինչպիսին է ճանապարհային քարտեզը»,-հայտարարեց Մակունցը:
Ինչ վերաբերում է վեթինգի վերաբերյալ այլ խմբակցություններից առաջարկներին, Մակունցն ասաց, որ գրավոր առաջարկներ չեն ստացել ոչ ԲՀԿ-ից, ոչ «Լուսավոր Հայաստանից»: «Բայց ԼՀԿ-ի առանձին պատգամավորների հետ եղել են մասնավոր քննարկումներ եւ համաձայնեցում մասնավորապես այն հարցի վերաբերյալ, որ երբ արդեն կունենանք փաստաթուղթ, որի վրա կարող ենք հիմնվել, ԼՀԿ-ն ունի նաեւ առաջարկներ, օրինակ, վեթինգի անցկացման չափանիշների հետ կապված: Դա ես որպես խմբակցության ղեկավար, ուրախությամբ եմ ընդունել եւ պատրաստակամություն եմ հայտնել քննարկելու: Իրենք այդ առնչությամբ որոշակի պատկերացումներ ունեն, որը կքննարկենք անպայման»,-ընդգծեց «Իմ քայլի» ղեկավարը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ