«Անուղղելիները» կամ հնդկական կինո՝ ԱԺ-ում. Նաիրի եւ Հայկ Սարգսյանների սելֆիները ԱԺ-ում
«Իրավունք» թերթը գրում է.
«Մամուլում եւ քաղաքական կուլիսներում լայնորեն քննարկվում է, որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմում կուսակցության կարկառուն անդամներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի չհայտնվելը պայմանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի զայրույթով:
Ավելին՝ ըստ նույն աղբյուրների, Ն. Փաշինյանը ՔՊ համաժողովին նախորդած վարչության նիստի ժամանակ ասել է. «Էդ ի՞նչ ձեւ է ընդհանրապես իրեն պահում, ասեք դրան՝ աչքիս չերեւա»:
Թվում էր, թե այսքանից հետո Հ. Սարգսյանը, գոնե որոշ ժամանակ, կխուսանավի աչքի ընկնել այս կամ այն պատմությամբ, բայց արի ու տես, որ՝ ոչ:
Այս շաբաթ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Հայկ Սարգսյանը որոշեց ոչ թե Ն. Փաշինյանի աչքին երեւալ, այլ թիկունքի հետեւում «հնդկական կինո» նկարել:
Մինչ պատգամավորները հարցեր էին ուղղում կառավարության ներկայացուցիչներին, հուզիչ տեսարան էր կառավարության համար նախատեսված վերջին նստարանին, հանդիպել էին Սարգսյան եղբայրները:
Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, որը մշտապես Փաշինյանի կողքին է եւ նաեւ կառավարության հետ հայտնվում է խորհրդարանական դահլիճում, հենց այդտեղ հանդիպեց երկվորյակ եղբորը: Եվ Սարգսյանները որոշեցին ախպերներով սելֆիախառն իրենց անմահացնել քաղաքական թիվ մեկ դահլիճում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ