Սամվել Բաբայանի ստորագրահավաքն ավարտվել է. ի՞նչ է լինելու հաջորդ քայլը. Փաշինյանի թեզը հօ՞դս է ցնդում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սամվել Բաբայանն Արցախում ավարտել է ստորագրահավաքը, որով ցանկանում է Սահմանադրության մեջ փոփոխություն մտցնել, ըստ որի` Հայաստանում 10 տարի ապրածները եւս կարող են Արցախում նախագահ ընտրվել: Հաջորդ քայլը ո՞րն է` հարցրինք արցախյան մեր աղբյուրին:
«Ստորագրությունները պետք է ներկայացվեն խորհրդարան, սակայն, բացի դրանց վավերականության հաստատումից, կա նաեւ ստորագրությունների բովանդակային խնդիրը. բանն այն է, որ ստորագրությունների մի մասը հավաքել են, ասենք, հարցնելով՝ ցանկանո՞ւմ եք ձեր կյանքը լավանա:
Բոլոր դեպքերում, 11 հազար ստորագրություն արդեն կա։ Խորհրդարանից հետո այն պետք է ներկայացվի Սահմանադրական, մեր դեպքում` Գերագույն դատարան, Սահմանադրությանը համապատասխանելու մասով քննության համար։ Հետո կրկին վերադառնա խորհրդարան, ստանա մեկ երրորդի ձայնը, հետո դրվի հանրաքվեի։
Կա նաեւ Հայաստանի օրենքներին համապատասխանության հարցը։ Այնպես որ` շատ խճճված գործընթաց է: Սակայն ամենաէական խնդիրը հետեւյալն է. Նիկոլ Փաշինյանի ամենակարեւոր փաստարկներից մեկը, բանակցային սեղանի շուրջ, այն է, որ ղարաբաղցիներն ինձ չեն ընտրել, իսկ Ալիեւին ադրբեջանցիներն ընտրել են, ուստի ես Ղարաբաղի փոխարեն չեմ կարող բանակցել։ Հիմա ի՞նչ է ստացվում` հայաստանցին կարող է գալ Ղարաբաղում ընտրվել, այսինքն՝ Փաշինյանի թեզը հօդս է ցնդում»։
Իսկ ինչպե՞ս կպահի իրեն ԱԺ ամենամեծ ուժը` Արայիկ Հարությունյանի (նույնպես` նախագահի թեկնածու) «Ազատ հայրենիքը»։ «Չի բացառվում, որ նրանք այս գլխից ազատ քվեարկություն հայտարարեն, որովհետեւ մեծ է հավանականությունը, որ այդ ստորագրությունները եւ ներկայացված պահանջը հակասահմանադրական համարվեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ