Երեւանում Սուրիկ Խաչատրյանի շքեղ առանձնատունը մինչ օրս գրանցված չէ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում
Կենդանաբանական այգու ճանապարհին գտնվող Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շքեղ առանձնատունը մինչ օրս գրանցված չէ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեում։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը։
«Չդիմանամ գայթակղությանն ու ասեմ՝ այո, դա իրականությանը համապատասխանում է, և այդ գույքը դեռևս գրանցված չի մեզ մոտ»,- ասաց նա՝ նշելով, որ կոմիտեն լիազորություն չունի Խաչատրյանին պարտադրել գրանցել, այդ լիազորությունը պատկանում է համայնքին։ Նա վստահություն հայտնեց, որ համայնքը հետամուտ կլինի եւ գրանցել կտա այդ գույքը։
«Բազմաթիվ են օրինակները, որ հսկայական պալատներ, ուղղակի բերում են մեզ մոտ գրանցում են արդեն գոյություն ունեցող շենքեր՝ և՛ Մոնումենտից, և՛ բարձր պաշտոնյաներ»,- ասաց Ս.Պետրոսյանը՝ հրաժարվելով այլ անուններ նշել։
«Իմ աշխատանքի շրջանակում հանդիպել են գույքեր, որոնք ինքնակամ են, գրանցված չեն եւ կարելի է ենթադրել, որ գույքահարկ չեն վճարում: Դրանց սեփականատերերի մեջ կան նախկին պաշտոնյաներ:
Բազմաթիվ են օրինակները, որ հսկայական պալատներ բերում մեզ մոտ գրանցում են, բայց եկեք ես անուններ չասեմ»,-ասաց նա:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ