Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Գլխավոր խնդիրը, որ այսօր Հայաստանում կա, երկփեղկված հասարակությունն է․ Միհրան Հակոբյան

Գլխավոր խնդիրը, որ այսօր Հայաստանում կա, երկփեղկված հասարակությունն է։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, «Ադեկվադ դիսկուրս» կոնֆերանսի ժամանակ ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։

«Ամենամեծ խնդիրը, որ, իրոք, փորձանքի է վերածվել, այն է, որ Հայաստանի իշխանությունն ամենաբարձր մակարդակով մարդկանց բաժանում է «սեւերի ու սպիտակների», «լավի ու վատի»։ Եթե դու «հպարտ» քաղաքացի ես, դու ունես իրավունքներ, «հպարտ» քաղաքացի չես՝ դու չունես իրավունքներ, դատապարտված ես զտման, մեկուսացման եւ որեւիցե տեսակի կարծիք արտահայտելու եւ գործընթացների մասնակցելու իրավունք չունես»,-նշեց նա։


Բանախոսի համոզմամբ՝ Հայաստանում այժմ քաղաքական դաշտը հերկված է, չկա գաղափարախոսություն, չկան ընդդիմադիրներ․ «Մենք ունենք խոպան, բացարձակ հերկած քաղաքական դաշտ, որտեղ չկա քաղաքական խոսք, քաղաքական միտք, չկա քաղաքական ծրագիր։ Այսօր խոսվում է Հայաստանում քաղաքական ընդդիմության մասին. նույն պառլամենտում, օրինակ, ես տեսնում եմ ոչ իշխանական կուսակցություններ՝ ընդդիմադիր ֆրակցիաներ, բայց այդ մարդիկ ինչի՞ն են ընդդիմադիր, եթե մեծամասնությունը չունի գաղափարախոսություն, որը չի թաքցնում (իզմերի բացակայության մասին է խոսքը), չունի ծրագիր, չունի ուղղություն. էդ մարդիկ ինչի՞ն ընդդիմանան։ Ընդդիմությունը մեր հասարակության ներսում պետք է ծնվի»։

Նախկին պատգամավորն անիմաստ է համարում ներկա իշխանությունների հետ քննարկումներն ու բնավեճերը․ «Ինչի՞ մասին խոսես՝ անցյալի իրադարձությունների գնահատականների՞։ Դա ուղղակի ծիծաղելի է դառնում՝ հատկապես, որ որոշ դրվագներում լկտիությունն անգամ չափ ու սահման չի ճանաչում: Օրինակ՝ կարելի է քննադատել ըստ նախասիրությունների՝ վերջին տասը տարին, վերջին քսան, մարդիկ կան, ավելի հետ էլ են գնում՝ երեսուն տարի։ Ասում են՝ երեսուն տարի երկիրը քանդել են. բա դրանից առաջ լավ է՞ր, եթե լավ էր, այդ պետությունն ինչո՞ւ քանդեցիք, կամ՝ ասում են՝ վերջին 20 տարին՝ ի նկատի ունենալով 98 թվականից հետո, ինչո՞ւ մինչ 98-ը Հայաստանը դեմոկրատիայի կղզյա՞կը, տնտեսական զարգացման… Հորինված կլեյմոներով փորձում են խեղաթյուրել պատմական իրողությունները, փաստերը, որոնք ոչ մի լավ տեղ չեն տանելու»։

Նա առաջարկում է սկսել քննարկումները ապագայի մասին, գաղափարի մասին, որը կմիավորի մարդականց դեպի ապագա տանելու մղմամբ։ Բանախոսը վստահ է՝ պետք է ոչ թե գնալ պատժման ճանապարհով, այլ մտածել պետության մասին եւ որպես այլընտրանք՝ նա առաջարկում է հասարակությաը խնդիրները պարզ ու բաց ներկայացնելը. «Եթե մենք չենք կարողանալու Հայաստանը դարձնել Շվեյցարիա, եկեք պարզ ասենք, ու այնպես էլ ճիշտ չի, որ ամեն մի նոր վարչապետ գա ու… Սինգապուրից սկսենք՝ հասնենք մինչեւ Արգենտինա: Մենք մեր մոդելը պետք է գտնենք՝ մեր իրողություններին, ռեսուրսներին համահունչ, ու դա պետք է լինի փաստարկված՝ առանց բաժակաճառերի, թվային տվյալներով»։