Իրավապահներն արգելել են Արմեն Գևորգյանին դուրս գալ երկրից. փաստաբան
Իրավապահները երեկ արգելել են Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, «Մարտի 1»-ի գործով մեղադրվող Արմեն Գևորգյանին դուրս գալ երկրից։
Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Գևորգյանը՝ երեք օրով պետք է մեկներ Ռուսաստան, ունեին առաջին ատյանի դատարանի թույլտվությունը, սակայն սահմանին տեղեկացել են, որ Գևորգյանի նկատմամբ երկրից դուրս գալու արգելք է սահմանված։
«Տվյալ պարագայում դատարանի թույլտվությունը ոչ մի նշանակություն չունեցավ», - ասաց փաստաբանը։
2008-ին Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Արմեն Գևորգյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:
Հունվարի 29-ին Վերաքննիչ դատարանը մերժել էր Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի որոշումը, որով Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարն ազատ էր արձակվել ստորագրության դիմաց:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ