Աշակերտները մնացել են առանց դասամատյանների. գնումը չի կայացել. բանը հասել է կառավարության որոշմանը
Կառավարության այսօրվա՝ հունիսի 20-ի նիստում որոշվեց 5-11-րդ դասարանների դասամատյանների գնման գինը 410 դրամից դարձնել 450 դրամ:
Բանն այն է, որ 5-11-րդ դասարանների համար նախատեսված դասամատյանների գնման գործընթացը հայտարարվել է չկայացած՝ ոչ մի հայտ հրավերի պահանջներին չհամապատասխանելու հիմքով:
Կատարված ուսումնասիրության արդյունքում ձևավորվել է 5-11-րդ դասարանի դասամատյանի 1 միավորի նոր գին՝ 450 դրամ: Ելնելով ստեղծված իրավիճակից անհրաժեշտություն է առաջացել «Կրթական հաստատությունների ուսումնական նյութերով ապահովում» ծրագրում, հաշվի առնելուվ հուշամեդալների և առաջադիմության մեդալների մասով կանխատեսվող խնայողությունը, կատարել փոփոխություն եւ 633.6 հազար դրամ գումարն ուղղել դասամատյանների գնմանը :
Որոշման նպատակը 2019-2020 ուսումնական տարում 5-11-րդ դասարաններում դասամատյաններով ապահովումն է:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ