Ռազմական ոլորտում մեր հարաբերությունները նորմալ զարգանում են․Սերգեյ Կոպիրկինը՝ ՀՀ-ի կողմից ՌԴ-ից նոր զենք գնելու մասին
«Ես պատրաստ չեմ խոսել այդ թեմայով, հարցը զգայուն է, դետալներ չեմ կարող հաղորդել»,- ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն՝ ի պատասխան Tert.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստվում է նոր զենք գնել Ռուսաստանից, կա՞ն պայմանավորվածություններ այդ մասին:
«Պետք է ասեմ, որ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև հանդիպումը կառուցողական է անցել: Այս ոլորտում մեր հարաբերությունները նորմալ զարգանում են»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նախատեսում են Ռուսաստանից նոր զենք գնել: «Մենք արդեն իսկ բավականաչափ «Իսկանդերներ» ունենք, բայց նախատեսում ենք էլի ինչ-որ բան ստանալ»,- ասել էր նա։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը