46 համարի երթուղայինի վարորդն այսօր աշխատանքի դուրս չի եկել
Երևանի թիվ 46 երթուղին սկասարկող միկրոավտոբուսի վարորդը, որի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութը տարածվել էր նախօրեին, այսօր աշխատանքի չի գնացել: Այս մասին հայտնեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նշենք, որ երթուղայինի վարորդից ուղեւորուհին պահանջել էր դադարեցնել ծխելը, վարորդը չէր դադարեցրել, եւ պահանջել էր, որ ուղևորուհին դուրս գա մեքենայից։
«Գծատերն այսօր առավոտյան հրավիրվել է Երեւանի քաղաքապետարան, կլինի հանդիպում քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցների հետ»,- ասաց Հակոբ Կարապետյանը եւ ավելացրեց, որ դեռ չի կարող ասել՝ նկատողություն կարվի վարորդին, թե նա աշխատանքից կհեռացվի:
Հիշեցնենք, որ երեկ Երեւան քաղաքի 46 համարի երթուղայինում վեճ էր տեղի ունեցել վարորդի եւ ուղեւորի միջեւ: Ֆեյսբուքյան օգտատեր Անի Խաչատրյանը հրապարակել էր տեսագրությունը: Երթուղայինի վարորդից Անի Խաչատրյանը պահանջել է դադարեցնել ծխելը, վարորդն էլ իր հերթին պահանջել էր, որ նա դուրս գալ երթուղայինից, հակառակ դեպքում՝ կկանգնեցնի մեքենան եւ չի քշի: Այնուհետեւ ուղեւորներից մի քանիսը սկսել են պաշտպանել վարորդին, եւ վիճաբանություն է սկսել: Ի վերջո, երթուղայինի վարորդը կանգնեցրել է մեքենան: Քաղաքացին, որը պահանջել էր վարորդից դադարեցնել ծխելը, դուրս է եկել մեքենայից, մյուս ուղեւորները շարունակել են ճանապարհը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը