ՔՊ տուսովկան ռեստորանից է հետեւել Աբովյանի ընտրությունների արդյունքներին. մանրամասներ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Աբովյանում կիրակի երեկոյան իրադարձությունները հետաքրքիր ընթացք են ունեցել. ԲՀԿ-ի հովանավորյալ Վահագն Գեւորգյանի շտաբի դիմաց գտնվող «Տարոն» ռեստորանում հանգրվանած ՔՊ ողջ տուսովկան` պատգամավորներից մինչեւ Երեւանի թաղապետեր` Վիկտոր Մնացականյանի գլխավորությամբ, սպասել են արդյունքներին։
Առաջին 2 տեղամասերի արդյունքներն ամփոփելուց հետո ռեստորանից ուրախության ճիչեր են լսվել՝ ՔՊ-ական թեկնածուն 160 ձայնով առաջ է եղել։ Արդյունքների ամփոփվելուն զուգընթաց` ուրախության ճիչերը տեղափոխվել են դիմացի մայթ` Գեւորգյանի ֆաներն են սկսել հրճվել, իսկ ՔՊ-ականները նստել են մեքենաները եւ հեռացել: Ի դեպ, ԲՀԿ-ն 2 շտաբ է ձեւավորել․ մեկը համակարգել է Վահագն Գեւորգյանը, մյուսը` ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանը (Ծառուկյանի Էդոն):
Աբովյանը ողողած ԲՀԿ-ական պատգամավորներն «աշխատել» են գործընկերոջ շտաբում: Հաղթանակը հայտարարելուց հետո` գիշերվա ժամը 12-ին Գեւորգյանն այցելել է Առինջ` Գագիկ Ծառուկյանին, որի դեմքը, ըստ ականատեսների, փայլելիս է եղել: Հիմա Ծառուկյա՞նը հաղթեց Նիկոլին, թե՞ Էդոն՝ հարցրինք մեր աղբյուրին։ «Վահագը հաղթեց Ռոմանոսին՝ համեստ, չկոռումպացված, իր գործն իմացող Վահագը։ Մի մոռացեք, որ նա Նազարյան Վոլոդյայի (նախկին դատախազ) շկոլայի մարդ է, այնպես որ` նորմալ է»,- ասաց ԲՀԿ-ականը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել