Հայաստանի պետական պարտքը սկսել է աճել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Հայաստանի պետական պարտքը սկսել է աճել, սակայն շատ ցածր տեմպերով: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ այս տարվա մայիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 6 մլրդ 924.5 մլն դոլար, մինչդեռ նախորդ ամիս այն 6 մլրդ 899.4 մլն դոլար էր, իսկ տարեսկզբին՝ 6 մլրդ 922.9 մլն դոլար:
Նկատենք, որ այս ընթացքում հիմնականում ավելացել է ՀՀ կառավարության պարտքը, որ կազմում է 6 մլրդ 379.8 մլն դոլար, մինչդեռ տարեսկզբին այն մի փոքր պակաս էր՝ 6 մլրդ 372.9 մլն դոլար:
Այս ամենին զուգահեռ, սակայն, նվազել է ՀՀ արտաքին պարտքը, եթե տարեսկզբին այն 4 մլրդ 982.8 մլն դոլար էր, ապա հիմա կազմում է 4 մլրդ 917.2 մլն դոլար, այսինքն՝ այս տարվա ընթացքում կառավարությունը չի ներգրավել նոր վարկային միջոցներ: Իսկ ՀՀ պետական պարտքն ավելացել է հիմնականում ներքին պարտքի հետևանքով»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը