Որսորդական հրացանով փորձել են թալանել «Հայբիզնեսբանկը»
Հունիսի 10-ին՝ ժամը 17-ն անց 30-ի սահմաններում, մի տղամարդ որսորդական հրացանով մտել է Նոր Նորքի Թոթովենցի փողոցում գործող բանկերից մեկի մասնաճյուղը։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ NEWS.am–ի տեղեկություններով՝ խոսքը «Հայբիզնեսբանկի» մասին է։
Բանկում ծառայություն իրականացնող պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանը, տեսնելով նրան, անմիջապես բռնել է հրազենի փողը եւ փորձել վնասազերծել տղամարդուն։ Այդ ընթացքում կրակոց է հնչել։ Ոստիկանին հաջողվել է խլել հրազենը եւ քաղաքացիների օգնությամբ բռնել բանկ մտած տղամարդուն։ Դեպքի վայր են կանչվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբն ու պետական պահպանության գլխավոր վարչության այլ ծառայողներ, որոնք տղամարդուն բերման են ենթարկել բաժին։ Պարզվել է, որ նրա Երեւանի բնակիչ է, 46 տարեկան։
Հանցագործության գործիք հրազենն առգրավվել է։
Դեպքի հանգամանքները պարզվում են։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը