Այս ընտրություններում կար լուրջ պարտություն, եւ սա թող դաս լինի. Ազատ Արշակյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այդչափ մասնակցությունը տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորմանը չափազանցություն էր, պետք է պարզապես ասել՝ ընտրեք: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի քաղաքապետի ընտրություններում ՔՊ թեկնածու Գրիգոր Գուլյանի պարտությանը:
«Գլխավոր քաղաքական գործիչը՝ Նիկոլ Փաշինյանը, անձամբ մասնակցում է ընտրարշավին, անձամբ ակտիվորեն համակրանքն է հայտնում: Կարծում եմ, որ դա չափազանցություն էր: Ըստ իս՝ թեկնածուն եթե մասնակցել ու պարտվել է, ապա դա պարտություն է, քանի որ երբ Հայաստանի Հանրապետության մեծամասնությունը պարտվում է, մենք համարում ենք, որ Հայաստանում մեծամասնությունը պարտվեց: Այս ընտրություններում կար լուրջ պարտություն, եւ սա թող դաս լինի»,- ասաց Արշակյանը:
Ազատ Արշակյանը խոսեց նաեւ հեղափոխությունից հետո քաղաքական կուսակցությունների մասին օրենքից, ըստ նրա՝ իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո պետք է ընդունվեր քաղաքական կուսակցությունների մասին օրենք, եւ դա պետք է դառնար գործիք, որով պետք է Հայաստանում տեղի ունենար ժողովրդավարացում։
«Քաղաքական կուսակցությունների մասին օրենքը չի փոխվել, հետեւաբար, ի վերջո, եթե չփոխվի կուսակցությունների, ընտրությունների մասին օրենքը, Սահմանադրության բարեփոխումները չիրականան, ապա կստացվի, որ մենք ունենք այն, ինչ ունեինք հեղափոխությունից առաջ»,- ասաց նա եւ նշեց, որ քաղաքական կուսակցությունների մասին օրենքը համարվում է զտիչ:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին Աբովյանում տեղի ունեցած ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ, ԲՀԿ թեկնածու Վահանգ Գեւորգյանը։ Առաջադրված 5 թեկնածուներից Վահագն Գեւորգյանն ստացել է 8453 ձայն, իսկ նրա հիմնական մրցակից՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Գրիգոր Գուլյանը՝ 8058 քվե: Երրորդ տեղում Սասուն Գրիգորյանն է, ով ստացել է ընդամենը 731 ձայն: 4-րդ տեղում Մանուկ Մկրտչյանն է (435 ձայն) եւ 5-րդ տեղում՝ Արթուր Ղազարյանը (139 ձայն): Անվավել է ճանաչվել 360 քվեաթերթիկ:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը