Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

«Տղերք, ինչ որ անում եք, ճիշտ եք անում, միայն խնդրում եմ՝ գործեք սառնասիրտ և հանդարտ, առանց ավելորդ էմոցիաների ու ցուցադրողականության». Արտակ Զաքարյան

 

ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի երեկվա ֆեյսբուքյան գրառումը բուռն քննարկումների առիթ է դարձել հարևան ոչ բարեկամ պետությունում և նաև առիթ՝ հերթական ռազմատենչ հայտարարությունների։

Ա. Հովհաննիսյանի գրառման մեջ մասնավորապես ասվում էր. «ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը բարձր պարգևատրման է ներկայացրել հակառակորդի կրակից զոհված զինծառայող Սիփան Սերժիկի Մելքոնյանի մահվան համար պատժիչ գործողություն իրականացրած զինծառայողներին, ովքեր բարձր որակով են կատարել առաջադրանքը»։

Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն ինֆորմացիա էր հրապարակել այն մասին, որ շփման գծի տեղամասերից մեկում արձանագրվել է ադրբեջանցի զինծառայող Էլշան Խալիլովի մահը։

Այս տեղեկությունը, սակայն, Sputnik Армения-ի հետ զրույցում հերքել էր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի մամլո խոսնակ Սենոր Հասրաթյանը։

«Տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում։ Ահա այն ամենը, ինչ ես կարող եմ ասել»,- հայտարարել էր Սենոր Հասրաթյանը։

Ադրբեջանական քարոզչամեքենան, իր առանցքում դնելով Սենոր Հասրաթյանի հերքումը, արդեն իսկ հայտարարում է, որ հրադադարի պայմանավորվածությունները խախտվում են հայկական կողմից, անձամբ վարչապետ Փաշինյանի հրահանգով, քանի որ Դավիթ Տոնոյանն առանց նրա՝ չէր համարձակվի նման քայլի գնալ։

Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմի համար լավ առիթ է ստեղծվել՝ ձեռքերն ազատելու և իրենց հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը հայկական կողմի վրա դնելու համար, ինչի մասին նրանք արդեն բացեիբաց հայտարարում են։

168.am-ը Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանին խնդրեց մեկնաբանել Արծրուն Հովհաննիսյանի գրառումն ու դրա արձագանքները։

«Կարծում եմ՝ ՊՆ-ն անզգուշություն է ցուցաբերել պատասխան գործողության վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ: Մեր զինված ուժերը հակառակորդի ցանկացած ոտնձգությանը միշտ էլ արժանի պատժիչ հակահարված են հասցրել, սակայն միջազգային քաղաքականության տեսանկյունից այն երբեք չի հանդիսացել Ադրբեջանի համար շահարկման առիթ: Դատելով Ադրբեջանի պաշտոնական արձագանքից՝ վերջիններս փորձելու են, այսպես կոչված, վերելակային պայմանավորվածությունների խախտման հարցում փաստարկված մեղադրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետությանը»,- ասաց Արտակ Զաքարյանը՝ իր շատ սիրելի և հարգելի Պաշտպանության նախարարությանը կոչ անելով չտրվել ՀՀ գործող քաղաքական իշխանությունների շոուասիրական անհեռանկար մղումներին:

«Տղերք, ինչ որ անում եք, ճիշտ եք անում, միայն խնդրում եմ՝ գործեք սառնասիրտ և հանդարտ, առանց ավելորդ էմոցիաների ու ցուցադրողականության»,- հավելեց ՊՆ նախկին փոխնախարարը։

Մեր այն հարցին, թե ինչ հետևանքներ սա կարող է ունենալ դիվանագիտական ու ռազմական գործողությունների վերսկսման առումով, Արտակ Զաքարյանը պատասխանեց, որ հետևանքները կլինեն այն, որ Ադրբեջանը մեղադրելու է հայկական կողմերին. Հայաստանին՝ ագրեսիայի ու հրադադարի ռեժիմի խախտման համար, իսկ Արցախյան կողմին անուղղակիորեն մեղադրելու են կեղծ տեղեկություններ տարածելու համար: Այս հայտարարություններն արտաքին քաղաքական նոր խոչընդոտներ կարող են ստեղծել խաղաղ կարգավորման համար:

«Վստահ եմ, որ սա ՊՆ նախաձեռնությունը չի, սա նոր իշխանությունների անհեռատես պոպուլիզմի դրսևորումներից մեկն է»,- եզրափակեց Արտակ Զաքարյանը։