Պայմանավորվածություն կա ռուսական կողմի հետ, որ իրենք 2019-21 թթ. կարդիականացնեն Լարսի անցակետը
ԵԱՏՄ պայմանագրով ՀՀ-ն հիմնականում առանձնացրել է 7 ուղղություններ․ «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով հրավիրված խորհրդարանական լսումներին հայտարարեց փոխվարչապետի խորհրդական Հովհաննես Ազիզյանը։
Նա, մասնավորապես, անդրադարձավ երեք ուղղություններին, որոնք ֆիքսվել են ԵԱՏՄ պայմանագրով։
«ԵԱՏՄ-ում ամենակարևոր գերակայությունը, որ ֆիքսվել է, հավասար մրցակցային պայմանների ապահովումն է մեր բիզնեսի համար, դա, իհարկե, որպես բազիսային տարբերակ, էներգակիրներ են»,-շեշտեց նա։
Ըստ փոխվարչապետի խորհրդականի՝ այս կերպ պետք է ունենալ հավասար բազիսային պայմաններ՝ ապրանքներ և ծառայություններ արտադրելու համար։ «ԵԱՏՄ-ում ունենք երկրներ, որոնք հանդիսանում են արդյունահանողը և վաճառողը, և կան երկրներ, որոնք դրանց հիմնական օգտագործողն են։ Այստեղ կարևոր նախապայման արդեն իսկ ֆիքսվել է, որ արտադրվող ապրանքը կամ արդյունահանվող ապրանքը միասնական բորսային առևտրի պետք է ենթարկվի, այսինքն՝ բորսայական արժեք ձևավորի»,-ասաց նա։
Ըստ Հովհաննես Ազիզյանի՝ կարևոր է նաև արտադրանքի տեղափոխումը կամ տրանսպորտը։ «Այս տեսակետից ֆիքսվել է դրա տեղափոխման գների մեթոդոլոգիայի միասնականությունը։ Այստեղ կա համաձայնություն, որ աշխատանքներ կատարեն և արագ»։
Նա նշեց, որ էներգետիկայի ոլորտում յոթ համաձայնագիր կա, որոնք կարգավորելու են ընթացակարգերը։
Երկրորդ ուղղությունը, ըստ Հովհաննես Ազիզյանի, որը ֆիքսել են, ենթակառուցվածքներն են։ «Այստեղ կարևոր սահմանային կապ ապահովողը Լարսի անցակետն է, և այստեղ պայմանավորվածություն կա ռուսական կողմի հետ, որ իրենք 19-21 թթ. կիրականացնեն Լարսի անցակետի արդիականացում, և այսօրվա իրավիճակը, որ ունենք, չի բավարարում և շատ ավելի փոքր է առևտրաշրջանառությունը, այն հնարավորինս կբարելավի»,-ասաց նա։
Հովհաննես Ազիզյանը նշեց, որ նաև փոխադրումների խնդիր կա անդամ երկրների հետ, ինչպես, օրինակ՝ Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի և այլ երթուղիներ պետք է մշակեն։
Նա կարևոր ուղղություն համարեց թվայնացման գործընթացը և նշեց, որ ՀՀ-ն՝ որպես սահման չունեցող երկիր, այն իրականացնում է։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը