Ինչո՞ւ են կամար դնում ԱԺ նախագահի դռան մոտ.Ի՞նչ վտանգներ են առաջացել
Ինչո՞ւ են կամար դնում ԱԺ նախագահի դռան մոտ.Ի՞նչ վտանգներ են առաջացել
Ի՞նչ վտանգներ են առաջացել, որ լրացուցիչ սարքավորումներ տեղադրելու անհրաժեշտություն է առաջացել: Այս մասին խորհրդարանում, դիմելով ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին, ցանկացավ իմանալ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Ավելի վաղ հայտնվել էր, որ ԱԺ նախագահի աշխասենյակի մուտքի մոտ հատուկ սարք է տեղադրվելու, որը ստուգելու է մտնող-ելնողներին:
Գալստյանը նշեց, որ խնդիրը չի առաջացել լրացուցիչ անվտանգության մասով, այլ ընդամենը նպատակ կա ԱԺ նախագահի աշխատասենյակի մուտքի մոտ ունենալ մեկ մագնիսական կամար, որի տակով անցնելիս այցելուն պետք է ներկայացնի մետաղական իրերը, հակառակ դեպքում կհնչի համապատասխան ազդանշանը. «Պայուսակները ստուգելու մասին չէ խոսքը: Կարծում եմ, որ դա տրամաբանական է, քանի որ վարչապետի մոտ էլ նմանատիպ սարք կա: Այստեղ ուղղակի խոսքը վերաբերում է գոյություն ունեցող ստանդարտներին»:
«Ձեր պատասխանից հասկացա, որ որևէ անհրաժեշտություն չկա, բայց քանի որ վարչապետի մոտ տեղադրված է, որոշվել է նաև ԱԺ նախագահի մոտ ունենալ»,-արձագանքեց Թանդիլյանը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը