Ես հեռախոսով վտանգավոր բաների մասին չեմ խոսում. Սասուն Խաչատրյանը Վանեցյանի հավելվածից չունի
Ես հեռախոսով վտանգավոր բաների մասին չեմ խոսում։ Այս մասին այսօր՝ հունիսի 10–ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե գաղտնալսման առումով որքանո՞վ է այսօր անվտանգ ՀՔԾ պետի հեռախոսը։
Լրագրողները նկատեցին, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը գաղտնալսման դեպքից հետո իր հեռախոսի վրա տեղադրել է գաղտնալսումը բացառող հայկական ծրագիր, ինչին ՀՔԾ պետն արձագանքեց. «Ես նման հավելված չունեմ, տեղյակ չեմ»։
Հիշեցնենք, որ 2018թ. սեպտեմբերին Քննչական կոմիտեում հարուցվել էր քրեական գործը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետՍասուն Խաչատրյանի միջեւ տեղի ունեցած հեռախոսային խոսակցության գաղտնալսման դեպքի առթիվ։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը