Իրանի խորհրդարանը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը
Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսը վավերացրել է ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը:
Աննա Օհանյանը փոխանցել է, որ փաստաթուղթն Իրանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման առաջին փուլն է: Ժամանակավոր համաձայնագիրը կնքվում է երեք տարի ժամկետով, որի ընթացքում կողմերը պետք է համաձայնության գան ազատ առեւտրի գոտու մասին լիարժեք համաձայնագրի կնքման հարցում:Համաձայնագրով նախատեսված է ԻԻՀ սակագնային պարտավորությունների նվազեցում մինչեւ գործող մաքսատուրքերի 75%-ի չափով:
Համաձայնագրում ներառված ՀՀ-ի համար արտահանման հետաքրքրություն ունեցող հիմնական ապրանքներն են տավարի միսը (նախատեսվում է մաքսատուրքը 26-ից նվազեցնել 10 տոկոսի), հանքային եւ գազավորված ջրերը (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 14 տոկոսի), հանքային եւ գազավորված ջրերը, որոնք պարունակում են շաքարի կամ այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութեր (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 14 տոկոսի), ոչ ոգելից խմիչքները (նախատեսվում է մաքսատուրքը 55-ից նվազեցնել 14 տոկոսի), շոկոլադ եւ կակաո պարունակող սննդամթերքը (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 20 տոկոսի), հրուշակեղենը (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 20 տոկոսի), դեղամիջոցները (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 25-ից 12.5 տոկոսի), կուտակիչները (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 38.5 տոկոսի) եւ տրիկոտաժե արտադրանքը (նախատեսվում է մաքսատուրքը նվազեցնել 55-ից 38.5 տոկոսի):
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորմանը միտված ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել է 2018թ. մայիսի 17-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում։ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների խորհրդարանները վավերացրել են համաձայնագիրը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը