Երկու հիմնական ուժերի կողմից կան ուղղորդումներ
29/16-ում կան պարբերական ուղղորդումներ, մուտքի մոտ կան մարդիկ, ովքեր ուղղորդում են, հետո ոստիկանների պահանջով հեռանում են և հետո էլի հետ են դառնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Անկախ դիտորդ» առաքելության համակարգող Վահրամ Թոքմաջյանը՝ ներկայացնելով Աբովյան համայնքի ընտրություններում արձանագրած խախտումները:
«29/07-ում հայտնի դարձավ, որ ԲՀԿ անդամի կողմից հայտնաբերվել է ընտրողների անձնական տվյալներով ցուցակ: Կոտայքի մարզպետն այդ տարածքի քվեարկող է, ով քվեարկել, դուրս է եկել, սակայն հետո տեղեկացանք, որ մեկ ժամ հետո հետ է եկել, փորձել է ինչ-որ իրավական կարգավորումներ տալ, որը բնավ իր լիազորությունների մեջ չի մտնում»,-ասաց նա:
Վահրամ Թոքմաջյանը տեղեկացրեց, որ 29/15-ում էլ կա ուղղորդում և որոշ տեղամասերում կա քվեախցիկների ոչ լավ տեղադրում: «Դա ենթադրում է գաղտնիության իրավունքի որոշակի խախտում, բայց դա հանձնաժողովների մեղքը չէ, այլ տարածքների մեղքն է»,-ասաց նա և նշեց, որ ուղղորդումները, իր ենթադրությամբ, երկու հիմնական ուժերի կողմից է:
Ամեն դեպքում, Վահրամ Թոքմաջյանը նշեց, որ նախորդ ընտրությունների համեմատ այս ընտրություններին դրական միտում կա, քանի որ նախորդ ընտրություններին այս ժամի դրությամբ արդեն ունեին 30-40 տարբեր բնույթի խախտումներ:
«Ընտրատարածքային հանձնաժողովը շատ լավ է աշխատում և ցանկացած վրիպակին արագ արձագանքում է»,-ասաց նա: Հարցին, թե ամեն դեպքում, խախտումներն այնպիսինն են, որ ազդեն ընտրությունների արդյունքների վրա, նա ասաց, որ նման գնահատական չի կարող տալ, բայց դրանք համատարած բնույթ չեն կրում, և կարծում է՝ չի ազդի ընտրությունների ելքի վրա:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը