Գառնիում հարձակվել են «Ադեկվատի»-ի անդամներից մեկի վրա
Քիչ առսջ տեղեկություն ստացանք, որ այսօր վաղ առավոտյան՝ ժամը 6-ին մոտ Գառնիում հարձակման է ենթարկվել Ադեկվատների անդամներից մեկը՝ Ազատ Ադամյանը։ Նախ անհայտ անձը, մեր տեղեկություններով քրեական հեղինակություն, հարձակվել է նրա մեքենայի վրա՝ ջարդել, ապա բարձրացել նրա տուն և փորձել է ջարդել տան դուռը։ Մեծ թվով մարդիկ են հավաքվել։ Մենք փորձեցինք մանրամասներ իմանալ Ազատ Ադամյանից, մեր աղբյուրը նշեց, որ հարձակվողը զենք է հանել: Սակայն, նա չցանկացավ այս թեմայով որևէ բան ասել: «Ես մեկնաբանություն չունեմ էդ առիթով»,-ասաց նա:
Հարցին՝ ոստիկանությունը չի՞ միջամտել, Ադամյանն ասաց. «Հայաստանի Հանրապետությունում իրավապահ համակարգ չկա, դա արդեն ակներև է»:
Այսինքն՝ ոչ ինքն է դիմել, ոչ էլ ոստիկանությո՞ւնն է միջամտել, Ադամյանը դարձյալ նույնը կրկնեց, որ մեկնաբանություն չունի:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը