Այս պահին կատարվում է ստուգում՝ Միհրան Պողոսյանի արտահանձնման հետ կապված. ՌԴ Գլխավոր դատախազություն
Ռուսաստանի գլխավոր դատախազությունը ի պատասխան «Ազատություն հեռուստաալիքի» հարցման ուղարկել է հաղորդագրություն, որում ասված է, որ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ դատախազության հայցը Պողոսյան Մ.Ս. արտահանձնման և նրան քրեական պատասխանատվության կանչելու վերաբերյալ։ Այս պահին կատարվում է ստուգում՝ արտահանձման հետ կապված։
Նամակում, մասնավորապես, նշված է. «Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում ՀՀ պատկան մարմինների հետախուզման հետ կապված ապրիլի 19-ին ձերբակալվել է Պողոսյան Մ.Ս. և Կարելիայի Հանրապետության Պետրոզավոդսկի քաղաքային դատարանի որոշման հիման վրա նա տեղափոխվել է Պատիժների կատարման դաշնային ծառայության քրեակատարողական հիմնարկ»։
«ՀՀ Գլխավոր դատախազության հայցը Պողոսյան Մ.Ս. արտահանձման և նրան քրեական պատասխանատվության կանչելու վերաբերյալ ստացվել է ՌԴ Գլխավոր դատախազությունում՝ միջազգային պայմանագրով հաստատված ժամկետներում և անհրաժեշտ փաստափթղթերի կցմամբ», - ասված է հաղորդագրությունում։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը