«Վովայի Արշակը» Իոաննիսյանի դեմ հայց է ներկայացրել` իրեն «քրեական հեղինակություն» անվանելու համար
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանը («Վովայի Արշակ») քաղաքացիական հայց է ներկայացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանի դեմ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Հայցի պատճառը այն է, որ Դանիել Իոաննիսյանը Արշակ Հակոբյանին անվանել է «քրեական հեղինակություն»: Հակոբյանը զրպարտություն համարվող տեղեկության հերքում և փոխհատուցում է պահանջում, սակայն Դատալեքսում նշված չէ, թե ինչ չափի փոխհատուցում է պահանջում Հակոբյանը:
Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին մեղադրել էր նրանում, որ վերջինս մտերիմ հարաբերություններ ունի քրեական հեղինակություններ` Վստրեչի Ապերի, Թոխմախի Բաբոյի, Վովայի Արշակի (նախկին ոստիկանապետ Վլադիմիր գասպարյանի թիկնազորի պետ-խմբ) հետ: ԱԱԾ տնօրենն էլ անդրադառնալով մեղադրանքներին ասել էր, որ Իոաննիսյանը պատվեր է կատարում. «Իսկ որ սենսացիա են ուզում անել, խորհուրդ կտամ պարոն Իոաննիսյանին՝ հանգիստ նստի տեղը»:
Նշենք, որ Բաբկեն Ղազարյանը` «Թոխմախի Բաբո»-ն նույնպես հայց է ներկայացրել Իոաննիսյանի դեմ` դարձյալ պահանջելով փոխհատուցում և զրպարտություն համարվող տեղեկությունների հերքում:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը