Զարեհ Սինանյանը հեռանում է Գլենդելի քաղաքային խորհրդում զբաղեցրած պաշտոնից ՀՀ կառավարությունում բարձրաստիճան պաշտոն ստանձնելու համար
ԱՄՆ Գլենդել քաղաքի խորհրդի անդամ Զարեհ Սինանյանն ուրբաթ իր զբաղեցրած պաշտոնից հեռանալու դիմում է ներկայացրել, որն անմիջապես ուժի մեջ է մտնում: Ինչպես փոխանցում է Asbarez-ը, գործիչը հաստատել է, որ աշխատանքի է անցնելու Հայաստանի կառավարությունում և բարձրաստիճան պաշտոն է զբաղեցնելու:
Մինչդեռ Հայաստանի կառավարության կողմից պաշտոնական հայտարարություն չի արվել, գործակալության աղբյուրները նշում են, որ Սինանյանը կարող է նշանակվել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի նորաստեղծ պաշտոնում:
«Մենք կդիտարկենք բոլոր տարբերակներն ու լավագույն որոշում կկայացնենք թափուր մնացած տեղը լրացնելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Զարեհին Գլենդելի քաղաքային խորհրդում իր աշխատանքի համար», - ասել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը:
Զարեհ Սինանյանը քաղաքային խորհրդում իր պաշտոնին առաջին անգամ ընտրվել է 2013-ին, երկրորդ անգամ՝ 2017-ին: Այդ ընթացքում նա երկու անգամ զբաղեցրել է Գլենդելի քաղաքապետի պաշտոնը (2014-2015 թթ. և 2018-2019 թթ.):


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազի
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը