Զեյնալյանի հրաժարականը կանխորոշված էր դեռ ամիսներ առաջ
«Փաստ» թերթը գրում է.
«Փաստ» թերթի ունեցած հավաստի տեղեկություններով՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի հրաժարականը կանխորոշված է եղել դեռ ամիսներ առաջ՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի հետ կապված աղմկոտ սկանդալին զուգահեռ։ Այս երկու պատմություններն, իհարկե, որեւէ ուղղակի առնչություն չունեն, սակայն Սանասարյանի գործը պատրվակ է դարձել, որպեսզի ՔՊ վերնախավում քննարկվի «ոչ յուրայիններից» ազատվելու հարցը։
Հենց այդ օրերին, մեր աղբյուրների պնդմամբ, զրույց է տեղի ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Արտակ Զեյլնալյանի միջեւ, որի ընթացքում վերջինս կառավարության ղեկավարին խոստացել է լուծել «Հանրապետություն» կուսակցության լոյալության հարցը, որի քաղխորհրդի անդամն է արդարադատության արդեն նախկին նախարարը։
Սակայն Զեյնալյանը ոչ միայն չի կարողացել համոզել Արամ Սարգսյանին ու մյուսներին, այլ կուսակցությունում նրան կանգնեցրել են երկընտրանքի առջեւ՝ պահանջելով ընտրել կա՛մ նախարարի, կա՛մ կուսակցականի կարգավիճակը։
Այնուամենայնիվ, Փաշինյանը մի որոշ ժամանակով «սառեցրել» է պաշտոնանկության թեման՝ հաշվի առնելով, որ հենց Զեյնալ յանը խորհրդարանում պետք է ներկայացներ կառավարության նոր կառուցվածքը։
Դրանից հետո ամեն օր Զեյնալյանի հրաժարականը սպասելի էր, մանավանդ, որ նրա կուսակցությունը՝ «Հանրապետությունը», հրապարակային հայտարարությամբ դատապարտել է դատարաններն արգելափակելու ու Քառօրյա պատերազմի խնդրով քննիչ հանձնաժողով ստեղծելու Փաշինյանի նախաձեռնությունները։ Չնայած այն հանգամանքին, որ Զեյնալյանն այդ հայտարարություններից հետո փորձեց սահմանազատվել իր կուսակցությունից, դա նրան չփրկեց պաշտոնանկությունից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Դաշնային կառավարությունը պետք է գերմանական ոսկու հայրենիք ամբողջական վերադարձի հստակ ժամանակացույց ն...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Փոսը շրջանցելու համար, վարորդները երթևեկում են հանդիպակաց գոտիով՝ վթարային իրավիճակնեը ստեղծելով մյո...
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Հունաստանում սննդի գործարանում բռնկված հրդեհը երեք մարդու կյանք է խլել